Լրահոս
Օրվա լրահոսը

«Անալիտիկ» կայքի խմբագրի պաշտպանի նոր միջնորդությունը

Մայիս 28,2016 16:00

ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ստեփանյանին է դիմել «Անալիտիկ» կայքի խմբագրի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը: Միջնորդությունը տպագրվում է ամբողջությամբ:
«ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Անի Արթուրի Հովհաննիսյանի եւ Վարդիթեր Արտյոմի Գիշյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Մայիսի 14-ին Անի Հովհաննիսյանի պաշտպանությունը ստանձնելուց հետո Ձեր կողմից նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութերը չհրապարակելու մասին:

Մայիսի 18-ին համացանցում է հայտնվել ոմն Արմեն Եդիգարյան օգտատերի անվամբ տեղադրված տեսանյութ՝ «Անմեղ» Անիի դեմքը: Թե ինչպես է Անին հաստատում, որ սուտ ու կեղծ հոդվածներ չգրելու դիմաց 300 հազար է ուզել… խորագրով: Նշված տեսանյութից հետեւում է, որ այն գաղտնի ձայնագրություն է եւ, ըստ էության, կարող է վերաբերել սույն քրեական գործի փաստական հանգամանքներին:

2016թ. մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին սույն գործով տուժող ճանաչված Տ. Ուրիխանյանը Անի Հովհաննիսյանի եւ սույն քրեական գործի փաստական հանգամանքների վերաբերյալ որոշակի հայտարարություններ է կատարել, այդ թվում՝ խախտելով անմեղության կանխավարկածը: Սույն թեմային կանդրադառնամ առանձին: Նկատի ունենալով վերոշարադրյալը եւ ղեկավարվելով Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով, խնդրում եմ.

– Գրավոր տեղեկացնել նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների այն շրջանակը կամ ամբողջական ցանկը, որպիսիք ես՝ որպես Անի Հովհաննիսյանի պաշտպան, իրավասու չեմ հրապարակելու:

– Արդյոք նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակման արգելքը վերաբերում է նաեւ տուժողին, թե ոչ: Եթե այո, ապա նրա համար ինչ շրջանակ եւ ցանկ է սահմանված»:

Լ. Սիմոնյան

Անի Հովհաննիսյանի պաշտպան

 

«Առավոտ» օրաթերթ
27.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031