Երեւանի թիվ 12 հատուկ դպրոցի երկրորդ հարկում բացվել է նույն դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Կան փայտե ու կավե իրեր, ձեռագործ աշխատանքներ: Ցուցահանդեսին ներկայացված են դպրոցի գրեթե բոլոր՝ առաջինից մինչեւ 9-րդ դասարանի աշակերտների աշխատանքները: Նման միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում:
Դպրոցի տնօրեն Տաթեւիկ Կոստանյանի խոսքով՝ վաճառքն ինքնանպատակ չէ: Ստացված ողջ հասույթն ուղղելու են դպրոցի 2 խաղասենյակների վերանորոգմանը: Նախկինում մեկ խաղասենյակ սեփական ուժերով վերանորոգել են: Այժմ դրանց թիվը փորձում են ընդլայնել՝ երեխաների առօրյա հետաքրքրությունն ապահովելու համար: Կոստանյանի խոսքով, նմանատիպ միջոցառումներն իրենց դպրոցում շարունակական բնույթ կունենան:
«Առավոտ» օրաթերթ
27.05.2016