Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ես չեմ կարծում, թե ռուսները կամ ամերիկացիները պետք է այստեղ ժողովրդավարություն հաստատեն»

Մայիս 27,2016 21:45

Մայիսի 27-ի «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամների կազմակերպած հավաքին մասնակցելու համար  Ազատության հրապարակ էր եկել նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա ասաց, որ ակցիան ֆեյսբուքյան հրավերով է եղել եւ այնտեղ կոչ է եղել ընդդիմադիր գործիչներին  եւս մասնակցել:

«Ցանկացած պարագայում, մենք ուզենք, թե չուզենք,  արտահերթ լուծումներով պետք է մեր խնդիրները լուծենք: Ակնհայտ է, որ Հայաստանի բնակչությունը չունի բարեկամ պաշտպան, իր պաշտպանը հենց ինքն է: Ես չեմ կարծում, որ որեւէ եվրոպացի ժողովուրդ, ամերիկացիները կամ ռուսները պետք է գան ու Հայաստանում ժողովրդավարություն հաստատեն, իշխանությունը վերադարձնեն ժողովրդին, հնարավորություն ընձեռեն ոչ թե 800 հեկտար հող տանք եւ հարյուրից ավելի զոհ՝ այս պահի դրությամբ, այլ համապատասխան սպառազինությամբ եւ համապատասխան կարողություններն ունենալով՝ թույլ չտանք նման ռազմական ագրեսիա տեղի ունենա»,-ասաց պարոն Մարտիրոսյանը:

Նրա ձեւակերպմամբ, միջազգային ուժերն աշխատում են այն ուժերի հետ, որոնք ուժեղ են, իսկ այս  դեպքում՝ լծակներն իշխանության ձեռքին են: «Եթե հնարավորություն ընձեռվի պայքարով մենք այդ ուժի տերը լինենք, մեզ հետ են աշխատելու նույն միջազգային ուժերը, որովհետեւ արդեն ժողովրդի շահ է  առաջ գալու եւ ոչ թե մի քանիսի իշխանությունը պաշտպանելու, հանուն որի պետք է անընդհատ պետական շահ նվիրենք դրսին: Հատկապես վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ փոփոխություն սպասել իշխանություններից, որ ընտրություններով ինչ-ոչ բան կփոխվի, դա բառիս բուն իմաստով Գյուլնազ տատի հեքիաթների շարքից է: Այս ընտրական օրենսգրքով նաեւ որոշակիորեն լեգիտիմացվեցին այն բացասական պրոցեսները, որոնք կան երկրում՝ մասնատում, բդեշխությունների բաժանանում, 13 ընտրատարածքները հենց դրանք են, եւ ըստ էության տեղական իշխանիկներին ձայն բերելով նաեւ համամասնական ցուցակին են ձայն կպցնում: Սա խիստ բացասական  եմ գնահատում: Փաստորեն առաջին անգամ ունեցանք ընտրական օրենսգիրք, որը գոնե դեկլարատիվ, շտրիխներով առաջընթաց չէր, այլ բացառապես հսկա քայլերով հետքայլ: Այս ամենին վերջ դնելու համար չկա այլ ճանապարհ, քան փողոցային պայքարը»,-ասում է «Ժառանգության» փոխնախագահը: Նա հույս ունի, որ մի օր սակավաթիվ ակցիաները կդառնան հորդառատ մի գետ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031