Ադրբեջան ընտանիքով փախած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին հովանավորել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Այս մասին Aravot.am-ին ասաց Մարտիրոսյանից տուժած Ռուզան Մարգունին:
«Նրան հովանավորել է հենց նույն Վոլինկինը (խմբ. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը), ինչից եմ ենթադրում, որ դեսպանն է հովանավորել, որովհետեւ Վահանի՝ իմ տանը գտնվելու ժամանակ առաջին գիշերը՝ ժամը 12:00-ին տանից գնաց ու առավոտյան վեցին եկավ, ասացի՝ ուր ես գնում, քեզ հետապնդում են, կծեծեն, ասաց՝ չէ, չէ պետք է Վոլինկինի տղայի հետ հանդիպեմ, խոստացել են ինձ օգնել, որ գնամ արտասահման: Փաստորեն կապեր է ունեցել»,- պատմեց տիկին Մարգունին:
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը ամիսներ առաջ իր կնոջ և երեխայի հետ Հայաստանից փախել էր Ադրբեջան ու քաղաքական ապաստան խնդրել այդ երկրից, եւ ըստ լուրերի, այժմ էլ տեղափոխվել է երրորդ երկիր՝ Ուկրաինա:
Հիշեցնենք նաեւ, որ Վահան Մարտիրոսյանը, որը հայտարարում էր, թե ծեծի են ենթարկվել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից, դեպքից հետո կնոջ եւ երեխայի հետ հինգ օր ապրել է ծանոթներից մեկի՝ Ռուզան Մարգունու բնակարանում, որտեղից էլ 3820 դոլար եւ մեկ ոսկյա մատանի է գողացել: Մարգունին բազմիցս քննիչին տեղեկացրել է Վահան Մարտիրոսյանի՝ Հայաստանից փախչելու մտադրության մասին, սակայն քննիչը վստահեցրել էր, որ նա այդ քայլին չի գնա:
Կարդացեք նաև
Տիկին Մարգունին, անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի՝ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին, թե Ուկրաինայում նայել են «իր գլխին սարքած» գործերին ու ասել, որ այդ գործերը ոչ թե սպիտակ թելով, այլ պարկի թելով կարված գործեր են, իսկական խարդախություն» ասաց.
«Նա հիմա լավ քննադատում է, իմ տանը եղել է, գիտեմ՝ լավ ընդդիմախոս էր, ընդդիմադիր էր խաղում, դրա համար եմ հավատացել իրեն: Նա ուզում էր արտասահման գնալ՝ որպես ընդդիմադիր, ու միշտ հարցնում էր՝ ինչ հնարավորություններ կան գնալու, իբրեւ չգիտեր: Իմ տանից գողություն կատարելու դեպքով հարուցված գործի քննությունից էլ հասկացա, որ ամեն կերպ ուզում էին գործը կասեցնել, որովհետեւ գործը ձգձգում էին, փորձում էին նրան արդարացնել, ազատ արձակել: Նրան հովանավորել են իշխանությունները, որովհետեւ նա արդեն փախչել էր Հայաստանից, իսկ ինձ խաբում էին, ասում էին ապացույցներ չկան: Երբ հաստատվեց նրա փախչելու լուրը, նոր գրեցին, որ ապացուցված է գողությունը: Ամեն ինչ արվեց, որ նա գնա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ուրեմն՝ թոխմախ մհին էլ ա ինքը դասավորել, որ դրան ջարդի, ոստիկաններին էլ, որ իրեն չպաշտպանեն, որ սա ուզենա փախչի, որ ինքն էլ ադրբջան ուղարկի! Վա՜յ ես դրանց .. էս ինչեր են դնում մեր խեղճ ազգի գլխին: