Լրահոս
Օրվա լրահոսը

Սակավամարդ երթը «հանգուցալուծվեց» «Երեւան սիթիի» մուտքի մոտ (Տեսանյութ)

Մայիս 27,2016 21:15

Մայիսի 27-ին  «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները հավաքվեցին Ազատության հրապարակում, որտեղից երթով շարժվեցին Մաշտոցի պողոտայով՝ դեպի «Երեւան սիթի»:

Միջոցառման տարեց անդամներից մեկը առաջարկեց  ոչինչ չանցկացնել, որովհետեւ Վերջին զանգի օրն է ու համերգ է նախատեսված Ազատության հրապարակում ու պետք չէ խանգարել երեխաներին: Տարեց ակտիվիստը իբրեւ միջոցառման կազմակերպիչ վկայակոչեց Ժիրայր Սեֆիլյանին, սակայն երթը գլխավորած ակտիվիստներից Ներսես Գեւորգյանն ասաց, որ  երթը Սեֆիլյանի հետ կապ չունի, եւ կազմակերպիչներ չունի:

Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց իրենց հավաքի նպատակը:

«Խնդիրը գլոբալ իմաստով Արեւմուտք-Ռուսաստան բախման մեջ է, որի կետերից մեկը, որ Ռուսաստանը փորձում էր իրականացնել Ուկրաինայում, իր համար շատ ռիսկային էր, քանի որ կարող էր տարածվել Ռուսաստանի ներսում ու պայթյուն  տեղի ունենար: Դրա համար փոխադրեց դեպի Սիրիա, այնտեղ էլ տեսավ, որ սահմանափակ  գործողություններով օգուտ չի ստանա եւ  ընդամենը կարող են ամերիկացիների հետ նույն սեղանի շուրջ նստել: Այժմ Ռուսաստանը պատերազմի նոր օջախ է փնտրում, եւ առաջինը, որ իրենց մտքով անցել է՝ բախումը տեղափոխել Ղարաբաղ եւ Արցախում պատերազմ հրահրել: Դրա համար էլ 2013-ից սկսած զենքի մատակարարումները դադարեցրել են, ակտիվորեն նույն ժամանակաշրջանում զինում են Ադրբեջանին»,-ասաց Ներսես Գեւորգյանը:

Նրա ձեւակերպմամբ, մեր երկրի իշխանությունները ռուսական վասալներ են, իսկ Ռուսաստանն էլ ցանկանում է ցեղասպանություն կազմակերպել: Ըստ ակտիվիստի, այս համատեքստում միակ հակազդող ուժը տվյալ պարագայում ժողովուրդն է:

Նշենք, որ երթը բավականին սակավամարդ էր, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւս Ազատության հրապարակում էր: Նա միջոցառման մասնակիցներին ասաց, որ երթն արտոնված չէ, բայց ոստիկանությունը պատրաստ են ուղեկցել նրանց ողջ ընթացքում, միայն թե մասնակիցները չխանգարեն քաղաքացիների ազատ տեղաշարժին եւ շարժվեն հետիոտնի համար սահմանված հատվածներով:

 

Երթի փոքրաթիվ մասնակիցները հասան մինչեւ Մաշտոցի պողոտայում գտնվող «Երեւան սիթի», նրանց շուկայի պատասխանատուն  ներս չթողեց: Ասաց, որ որպես քաղաքացի կարող են  ներս մտնել ու գնումներ կատարել, բայց բարձրախոսով չի թողնի:

2 3 4«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության ակտիվիստ Ներսես Գեւորգյանը ստիպված շուկայի մուտքի մոտ  տեսախցիկների առաջ կարդաց իրենց թռուցիկը՝ «Օլիգարխների թալանածը՝ բանակին» խորագրով, որտեղ ի թիվս այլ պահանջների  Արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովի եւ նրա տեղակալ Հայկազ Բաղմանյանի հրաժարականներն էին շոշափված: Նրանք նաեւ պահանջում էին՝ օլիգարխներին պարտավորեցնել $5 մլն-ի չափով գումար վճարել պետբյուջե:

1Մի խոսքով, որպես այդպիսին, հանրահավաք չկայացավ, պատճառների մասին մասնակիցները հրաժարվեցին խոսել, մինչդեռ ավելի վաղ նախատեսված էր  մոտ մեկ ժամ տևողությամբ հանրահավաք  անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ ելույթ պետք է ունենային Հանրային խորհրդի անդամներ Անդրեաս Ղուկասյանը, Թամար Հովհաննիսյանը, Գարեգին Չուգասզյանը եւ ուրիշներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031