«Ազատություն» ռ/կ. Երկու օր է՝ ահաբեկչական զինյալ խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի հայաբնակ «Նոր Գյուղ» թաղամասը: «Գանձասար» թերթի փոխանցմամբ, մասնավորապես, ռմբահարվել է «Վերժին Կյուլպենկյան» հիվանդանոցը, որը ծերանոցի էր վերածվել: Զոհվել է ծերանոցի աշխատողներից Մարալ Քյուլլիկյանը։
Հայ բնակիչների շրջանում նաև վիրավորներ կան՝ Տեր Զարեհ քահանա Շաքարյան և ծերանոցի խնամակալ Ժագ Հատատ: Կառույցը լրջորեն վնասվել է: Ծերանոցի բնակիչներն այժմ տեղավորվել են նկուղային հարկում: