Մայիսի 27-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Ճապոնայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջիի Թագուչիին եւ դեսպանատան խորհրդական Կանիչիրո Սասամեին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ընդդիմության, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ կոնսենսուսի հիման վրա ընտրական օրենսգրքի վերափոխման գործընթացը եւ այդ կապակցությամբ միջազգային հանրության աջակցության հնարավորությունները։ Քննարկվեցին նաեւ ղարաբաղյան հակամարտությունում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր։
Հայ Ազգային Կոնգրես