Լրահոս
Օրվա լրահոսը

«26.000 տպաքանակով «Նախիջեւան. գիրք հուշարձանաց»-ը 2006թ. ոչնչացվեց». Արգամ Այվազյան. (Տեսանյութ)

Մայիս 27,2016 18:25

«Արցախյան շարժումից հետո առ այսօր ՀՀ պետական քաղաքականության մեջ Նախիջեւանի խնդիրը գոյություն չունի»,-ասում է հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանը:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնում մայիսի 27-ին կազմակերպված քննարկման ժամանակ նա ասաց, որ 1998-2006թթ. Նախիջեւանում Ադրբեջանի իշխանությունների թույլտվությամբ եւ նախաձեռնությամբ վերացվել է հայկական մշակութային հետքը. մասնավորապես, ոչնչացվել են 27 հազար հայկական վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր եւ այլ հուշարձաններ. «Մինչ օրս ՀՀ-ն այս խնդրին միջազգային մակարդակով հետամուտ չեղավ եւ չկարողացավ դատապարտել Ադրբեջանի վանդալիզմը: Ավելին, այդ հուշարձաններից մնացած արխիվային նյութերը եւ չափագրությունները ՀՀ-ն չի պետականացնում եւ գնում, որպեսզի արխիվը մնա հետագա սերունդներին»:

Արգամ Այվազյանը հայտնեց, որ այդ խնդրով 2008թ.-ից դիմում է պետական կառույցներին, սակայն ապարդյուն. «Ավելին, այն տարիներին, երբ Նախիջեւանում հայկական հուշարձանները ենթարկվում էին մշակութային ցեղասպանության, Երեւանում` 2006թ. Երեւանի գունավոր տպագրության տպարանում մնացած իմ ծավալուն եռալեզու աշխատանքը` 26.000 տպաքանակով, ոչնչացվեց… Ահա այսպիսին է մեր պետության վերաբերմունքը Նախիջեւանի եւ մեր պատմական տարածքների հանդեպ»:

Այվազյանը մանրամասնեց, որ խոսքը «Նախիջեւան. գիրք հուշարձանաց» ծավալուն ալբոմ-աշխատության մասին է. «Հրատարակչությունը չէր կարողացել տպարանի ծախսերը վճարել, խմբաքանակը մնացել էր տպարանում, վերջինս էլ ոչնչացրեց այն…Ցավոք, այսպիսին է վերաբերմունքը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031