Հարգելի համաքաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ մայիսի 28-ից մայրաքաղաքի Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններում կմեկնարկեն անկման վտանգ ներկայացնող ծառերի հետ կապված մասնագիտական միջոցառումները: Աջափնյակում գործընթացը կիրականացվի Շինարարների 24, 33, Արզումանյան 15, Բաշինջաղյան 191,198 հասցեների հարակից հատվածներում և թիվ 38 մանկապարտեզի բակում:
Արաբկիր վարչական շրջանում տվյալ աշխատանքները կընթանան Ազատության և Կոմիտասի պողոտաներում:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության համապատասխան մասնագետների կողմից գույքագրվել էր անկման վտանգ ներկայացնող չոր և խորը էտի ենթակա ավելի քան 550 ծառ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն