Լրահոս
Օրվա լրահոսը

«660.000 փախստական հայերի իրավունքները ոտնահարված են». Մարիամ Ավագյան

Մայիս 27,2016 18:01

Խորհրդային Ադրբեջանում 1988-1992թթ. այդ երկրի  ցեղասպան գործողությունների հետեւանքով(Բաքվի, Սումգայիթի ջարդեր) փախստական է դարձել մոտ 660.000 հայ: Այս մասին այսօր` մայիսի 27-ին, «Մոդուս Վիվենդի» կենտրոնում մի շարք հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

«Երբ Նախիջեւանը եւ ԼՂԻՄ-ը հայտնվեցին նորաստեղծ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, բնիկ հայերը դարձան Խորհրդային Ադրբեջանի պետականաստեղծ ժողովուրդ: Ի սկզբանե Ադրբեջանի երեք պետական լեզուների թվում եղել է նաեւ հայերենը: 1988թ.-ին Բաքվի ռեժիմը որոշեց, որ հայաթափումը պետք է իրողություն դարձնի»,-հավելեց Ավագյանը:

Նա ընդգծեց, որ հայաթափումից հետո է սկսվել Արցախյան պատերազմը, սակայն ՀՀ եւ Արցախի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել` փախստականների խնդիրը բարձրաձայնելու համար. «Այսօր միջազգային հարթակ է հանվել «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածը: Մենք դեմ չենք, որ Մինսկի խմբի շրջանակում դրվեն հակամարտության կարգավորման հարցեր, բայց «Մադրիդյան սկզբունքներ»-ում ադրբեջանական ԽՍՀ-ից տեղահանված 660.000 հայության իրավունքների մասին ոչ մի բառ չկա: Կներեք, բայց այսօր պաշտպանում են շների եւ միասեռականների իրավունքները, իսկ 660.000 հայության իրավունքները ոտնահարվել եւ շրջանցվել են հայկական քաղաքական վերնախավի եւ միջազգային հանրության կողմից»:

Մարիամ Ավագյանը հստակեցրեց, որ համագումարը փորձում է բարձրաձայնել փախստական-հայերի իրավունքների մասին. «Այդ տարածքները մեր վերնախավը «օկուպացված» է որակում, մինչդեռ մենք իրավունք ունենք այդտեղ ապրելու: Ադրբեջանցի փախստականների հետ համատեղ կապրենք այն դեպքում, երբ մեր իրավունքներն իրացվեն»:

Տեսանյութը` քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Ադրբեջանը համապատասխան հատուցում պետք է տա 600,000 հայ փախստականներին և այս հարցը կբարձրացվի միմիայն այս կառավարության վերացումից հտեո:Եթե պետք լիներ, մինչեվ հիմա մի բան արած կլինեին,ՌԴ անվտանգության կոշտ հրամանից հետո,«ՍԱՌԵՑՆԵԼ ԱՅԴ ՀԱՐՑԸ» ոչ ոք դա նույնսկ իրավունք չունի քննադաելու:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031