Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու դատախազը հրաժարվեց դերասան Գոռ Վարդանյանին առաջադրված մեղադրանքից. Դատախազի հիմնավորումը

Մայիս 27,2016 17:36

«Հիմա ես չեմ ուզում անդրադառնամ 11 ամիսներին, ինչպես ասում են արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, ուրախ եմ որոշման համար, վստահ էի, որ պետք է արդարությունը հաղթի»,- դատախազ Արամ Արամյանի՝ մեղադրանքից հրաժարվելուց հետո ասաց Դուքենդոյի եւ «Ֆուլ կոնտակտ» կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը:

Իսկ դատախազը մեղադրանքից հրաժարվելու իր քայլը հիմնավորեց այսպես. «Ամբաստանյալի հարցաքննության եւ մյուս ապացույցների հետազոտման արդյունքում ի հայտ են եկել հանցագործության առարկա ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար տեղեկություններ, որոնք մինչ այդ հայտնի չեն եղել մինչդատական վարույթի ընթացքում: Ինչպես դատաքննության արդյունքում հետազոտված ապացույցներով, այնպես էլ դատավարական գործողություններով հնարավոր չի եղել հայտնաբերված ռազմամթերքը եւ պայթուցիկ նյութերը նույնացնել ֆիլմեր նկարահանելու նպատակով Արմեն Վարդանյանին տրամադրված սպառազինության հետ, միեւնույն ժամանակ առկա փաստական տվյալներով հնարավոր չէ հերքել Արմեն Վարդանյանի կողմից ներկայացված պատճառաբանությունները, ելնելով վերոգրյալից՝ հրաժարվում եմ մեղադրանքից եւ Արմեն Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց»:

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մի քանի անգամ մեղադրողի միջնորդությամբ հետաձգվել էր ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական նիստը:

Իսկ արդեն այսօր, անակնկալ նա հրաժարվեց մեղադրանքից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031