Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Եթե հարձակվել են Հայաստանի վրա, նշանակում է՝ Հայաստանին ուժեղ չեն համարել

Մայիս 27,2016 17:29

«Ուժեղ կողմն է մյուսին քայլեր հարկադրում»,- մայիսի 27-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Նա նշեց, որ ուժեղի վրա չեն կարող հարձակվել, եւ եթե հարձակվել են Հայաստանի վրա, նշանակում է, որ Հայաստանին ուժեղ չեն համարել:

ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, սակայն, նկատեց, որ այնպես չէ, որ Ադրբեջանը ժողովրդավար երկիր է. Ադրբեջանում մեծ խնդիրներ կան մամուլի ազատության հետ, կոռուպցիան սարսափելի չափերի է հասնում. «Ես կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային հարթության գործընկերները այդ մասին տեղյակ են: Ուղղակի մենք առավել ակտիվ պիտի դիվանագիտական խողովակներն աշխատեցնենք, որպեսզի կարողանանք նրանց բերել այդ բանակցական սեղանի շուրջ, կամ կարողանանք ստիպել, որպեսզի խաղաղությունը պահպանվի»:

Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ Հայաստանը չի կարողանալու դա կատարել, քանի դեռ Ադրբեջանից մի քանի անգամ չի հզորացել, քանի դեռ Ադրբեջանի համար միջազգային կառույցներում լրջագույն խնդիրներ չի ստեղծում: Նա ընդգծեց, որ ապրիլյան դեպքերից մեկ ամիս է անցել, սակայն պարզ չէ, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը դիմել է միջազգային կառույցներին. «Մենք Վիեննայում չպետք է նեղվեինք եւ զգայինք, որ Ադրբեջանի գնահատականներին գնահատական չեն տալիս: Մենք մինչեւ Վիեննա, դա արդեն պետք է արած լինեինք ՄԱԿ-ում, մենք պետք է դա արած լինեինք ԵԽԽՎ-ում, որտեղ պետք է, այո՛, պետք է խնդիր հարուցվեր Ադրբեջանի՝ ստանձնած պարտավորությունները խախտելու մասին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031