Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջին դասը Գետաշենի դպրոցում          

Մայիս 27,2016 17:17
verjin zang

Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր տոն է` հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ առիթով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի դպրոցի  շրջանավարտների Վերջին դասի միջոցառմանը: Շնորհավորելով շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին` նախարարը, մասնավորապես, նշել է. «Դուք կյանք եք մտնում և երկար ճանապարհ ունեք գնալու, և այդ ճանապարհի ընթացքում կլինեն հաջողություններ և անհաջողություններ։

Երբեք չի լինում, որ կյանքը լինի միշտ հաջող կամ միշտ անհաջող։ Պետք է ձեր սխալից չվախենաք և առաջ գնաք՝ միշտ հիշելով, որ կա ամենակարևորը՝ յուրաքանչյուր քայլից հետո պետք է հարցնել՝ ինչու, ինչու եք այդ քայլն անում, ինչու եք այդ ճանապարհն ընտրել։ Հիմա կարևոր շրջան է հայ ժողովրդի համար։ Մեզ հույսը հայ երիտասարդն է, ով պետք է ստանա աշխարհում հնարավոր ամենաբարձր կրթությունը, բայց նրա սրտում պետք է բաբախի մեր 5000 տարվա քաղաքակրթությունը։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, վստահորեն առաջ ընթացեք և շենացրեք մեր երկիրը»։

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ հատուկ է այցելել մարզային դպրոց, որպեսզի տեսնի` մարզերում, մեր երկրի տարբեր անկյուններում, մեր փոքր դպրոցներում կրթությունը կազմակերպման, քաղաքացու ձևավորման մթնոլորտը: «Մենք  պետք է ամբողջապես հենվենք նոր սերնդի վրա: Յուրաքանչյուր սերունդ ունեցել է իր պատասխանատվությունը, իսկ այս` անկախության սերունդը, պետք է ունենա երկու կարևոր զգացում, որը նաև կրթության բովանդակությունն է` ազատություն և պատասխանատվություն երկրի ապագայի համար»,-նշել է նախարարը` լրագրողների խնդրանքով ևս մեկ անգամ  անդրադառնալով այս օրերին դպրոցներում տեղի ունեցող հնարավոր դրամահավաքին: Լևոն Մկրտչյանը ևս մեկ անգամ հորդորել է զերծ մնալ  դրամահավաքներից:  «Կրկին կոչ ենք անում ավելի համեստ ու բովանդակալից նշել «Վերջին զանգը»: Մենք մեր հերթին զգուշացրել ենք տնօրեններին, որպեսզի բացառեն դրամահավաքը, ծնողական կոմիտեներին զգուշացրել ենք հավաքել այն նվազագույն գումարը, որն անհրաժեշտ է երեխաների համար: «Վերջին զանգի» արարողությունը, ցավոք, դառնում է նույն գործընթացը, ինչ մեր` Ամանորի սեղանների մրցակցությունը»,-նշել է նախարարը:

Նշենք, որ այս տարի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թիվը կազմում է շուրջ 20 հազար աշակերտ:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031