Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է տարել՝ ըստ նրա պաշտպանի, իսկ ըստ ՔԿՎ-ի՝թոքաբորբ. «Ա1+»

Մայիս 27,2016 17:11
Vahan Shirxanyan

«Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը մնում է ծանր։

«Վահան Շիրխանյանի մոտ նորից գրանցվել է թոքերի ինֆարկտ՝ թոքային զարկերակի թրոմբէմբոլիա, բարեբախտաբար դա ծանր հետեւանքներ չի թողել»,- «Ա1+»-ին հայտնեց Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:

Պաշտպանն ահազանգում է՝ կալանավորումից հետո Վահան Շիրխանյանը  միշտ բարձր ջերմություն է ունեցել, թույլ է զգում։

Հետազոտության փաստաթղթերը պաշտպանական կողմը ուղարկել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն՝ պարզելու արդյոք նորից հետազոտման կարիք կա՞։ Դրական պատասխան ստանալու դեպքում,  համապատասխան դիմում կներկայացնեն վարույթն իրականացնող մարմնին կամ մեկուսարանի ղեկավարությանը՝ նրան տեղափոխելու համար:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Հ. Գ. ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինն այս հրապարակման կապակցությամբ տարածել է հետեւյալ պարզաբանումը. «Կալանավորված անձ Վահան Շիրխանյանը 2016թ. ապրիլի 4-ին ենթարկվել է ռենտգեն հետազոտության, որի արդյունքում վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան ստորբլթային թոքաբորբ: Նշանակվել է համապատասխան բուժում:

2016թ. մայիսի 20-ին` բուժման կուրսն ավարտելուց հետո, Վ. Շիրխանյանը ենթարկվել է կրկնակի ռենտգեն հետազոտության, ըստ որի` հետազոտության պահին վերջինիս թոքերում տեսանելի օջախային-ինֆիլտրատիվ փոփոխություններ չկան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031