Վերջերս սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացավ «Հայոց եկեղեցու պատմության» 9-րդ դասարանի դասագրքում որոշ ձեւակերպումների հետ կապված, որ աշակերտների ազատությունն են սահմանափակում եւ կաղապարում են: Օրինակ, դասագրքում ասվում է՝ (2005, էջ 24), «առանց Աստծո նկատմամբ հավատի չի կարող լինել բարձր բարոյականություն, սրբություն եւ վեհություն», կամ (էջ 28) «բարոյական արժեհամակարգի գագաթը Աստծո հանդեպ սերն է» եւ այլն:
Aravot.am-ը այսօր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին այս առնչությամբ հարցրեց, թե ի՞նչ գնահատական կտա դրան: Նախարարը պատասխանեց. «Մեր դպրոցը աշխարհիկ է եւ եկեղեցու պատմության հիմնական խնդիրը պետք է լինի երեխային ծանոթացնել սեփական հավատի, մեր պետական եկեղեցու եւ համաշխարհային կրոնների հետ: Այդ առարկայի նպատակը դա է: Բնականաբար, իբրեւ աշխարհիկ երկիր, որեւէ պարտադրանք չի կարող լինել»:
Նախարարն ասաց, որ ահազանգն իրեն էլ է հասել. «Երբ հեղինակների հետ կխոսենք, կտեսնենք բովանդակությունը, որից հետո կարող եմ ասել, բայց նպատակն առարկայի դա է: Նպատակը մեր արժեհամակարգին ծանոթացնելն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ուղղակի ահասարսուռ բառեր են… Ինչպես կարելի է երեխաներին դաստիարակել «առանց Աստծո նկատմամբ հավատի չի կարող լինել բարձր բարոյականություն, սրբություն եւ վեհություն», «բարոյական արժեհամակարգի գագաթը Աստծո հանդեպ սերն է» բառերով: Լսեք դուք իսկապես խելագարվել եք՝ աղմկահարույց ձևակերպումների սիրահարներ: Ամեն օր Աստված ենք կանչում, որ զինվորը ապահով լինի սահմանում, աղոթում ենք առ Աստված անփորձանք պահել Հայրենի երկիրը, հիմա դեմ եք դուրս եկել ինչին… Որ մեկիդ արժեհամակարգն է խախտել այս նախադասությունը, կամ սահմանափակել կրոնի ու հավատի ընտրությունը… Մի խախտեք ազգային միասնությունը, որտեղ լեզուն, հավատը և երկիրը միասնական երրորդություն են… Ով սարսռում է վերոնշյալ բառերից, գուցե իր հոգու խորքը նայի- հավատացած եմ՝
այնտեղ անպայման կգտնի բարոյական արժեհամակարգ խախտողին…