Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա խորհուրդը ողջ հայության միասնության, մեր պետականության վերակերտման և ինքնիշխան պետության պատմական անցյալի լավագույն ավանդույթների բազմապատկման մեջ է, նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում այսօր տեղի ունեցած միջոցառմանը:
«Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա մարտահրավերներին դիմակայելու համար առանցքային նշանակություն ունի Առաջին Հանրապետության օրվա խորհրդի բարձր գիտակցումը որպես հայոց պետականության հետագա ամրապնդման հրամայական», – իր խոսքում ընդգծել է Օլեգ Եսայանը:
Դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են ռուսաստանյան և տարածաշրջանային տարբեր կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները, ՀԱՊԿ-ում և Մոսկվայում ՀՀ և ԼՂՀ ներկայացուցչությունների և հայ համայնքային կառույցների ղեկավարները:
Կարդացեք նաև
ՌԴ-ում ՀՀ դեսպանության
Մամլո ծառայություն