Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանի առաջարկը՝ 18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու նախագծի մասին

Մայիս 27,2016 16:37

Այսօր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ողջ նախարարությունը շահագործում է 3 մեքենա: 1 մեքենա էլ իրավունք ունի ստանա աշխատակազմի ղեկավարը, բայց չի ստացել: Հետեւաբար մեքենաների կրճատման մասին խոսելն ավելորդ է:

Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք տարկետումը հանելու նախագծին դե՞մ եք, որ 18 տարեկան բոլոր տղաները գնան բանակ: Նախարարը պատասխանեց, որ՝ ոչ. «Արդեն մեր ուսանողները զորակոչվում են բանակ: Խոսքը բակալավրիատի 1700 տեղին է վերաբերում, որից 700-800- ն է տղա, աղջիկներն էլ են ընդունվում: Դա բուհում բավականին տհաճ իրավիճակ է ստեղծում: 20 երեխա է ընդունվում, 17-ը զորակոչվում են, 3-ն ընդունվում են, որովհետեւ ընդունելության քննությանը կարող է կես միավոր տարբերություն լինի: Դրա համար միատեսակ մոտեցումն է ինձ համար ընդունելի: Մենք առաջարկում ենք մի տարբերակ, որ եթե հնարավոր էր, երեխաները կարողանային ինչ-որ ժամանակ սովորել՝ 1 տարի կամ 6 ամիս, որից հետո արդեն վճարելուց հետո գնային զորակոչվեին ու գային շարունակեին: Եթե դա ընդունելի չլինի, կարելի է ընդունել հետեւյալ տարբերակը՝ այսօր երեխան ընդունվում է բուհ եւ զորակոչվում է: Իրենց պահանջում են, որ վճարը վճարի, հետո գա սովորի: Չեն ուզում վճարել, որովհետեւ 2 տարի առջեւում կա, եւ նրանց հեռացնում են բուհից:՚ Հիմա եթե մի տարբերակ լինի, որ երեխան ընդունվելուց 2 տարի հետո գա վճարի եւ սովորելու իրավունքը պահի առանց քննության՝ արդեն լավ կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Լեւոն Մկրտչյանը (որքան որ գիտեմ՝ լաւ անձ մը) ղեկավար անդամ է կուսակցութեան մը որ միջազգային կառոյց ունի, եւ որ կազմակերպուած ու ազդու կը նկատուի, Սփիւռքի տարածքին:

    Նկատի ունենալով որ, բացայայտօրէն, զինուորների քանակի խնդիր մը ունինք (որակը փաստօրէն նիւթէ դուրս է), թերեւս այդ կուսակցութիւնը պէտք է մտածէ Արտասահմանից անձեր բերելու Հայաստան, որպէսզի ծառայեն Բանակին մէջ: Զանոնք տեղաւորելով իրենց կարողութեան համեմատող դիրքերու վրայ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031