ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը մայիսի 27-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում որպես կարեւոր հանգամանք առանձնացրեց մայիսի 25-ին երրորդ ընթերցմամբ ընտրական օրենսգրքի ընդունումը:
«Մենք ունենք շատ լուրջ մարտահրավերներ, եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է դա գիտակցեն, որովհետեւ մենք փոխում ենք համակարգը, մենք նոր քաղաքական մշակույթ ենք ձեւավորում: Եվ առաջին քայլը սահմանադրական բարեփոխումներից հետո դեպի խորհրդարանական համակարգ ընտրական օրենսգրքի ներդրումն է: Եվ ես կարծում եմ, որ 102 կողմ ձայները, որոնցով ընտրական օրենսգիրքը երրորդ ընթերցմամբ ընդունվեց, վկայում են այն մասին, որ այնուամենայնիվ, որոշակի համախմբում տեղի ունեցավ, որովհետեւ այդ պատգամավորների մեջ կային նաեւ ընդդիմադիր դաշտի պատգամավորներ»:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը նշեց, որ արդեն 25 տարի է՝ քննարկում ենք, թե ինչպես ճիշտ հաշվել քվեաթերթիկները. «Այս ընտրական օրենսգրքի քննարկումները գերազանցապես կարելի է ասել այդ եւ նմանատիպ խնդիրների շուրջ են: Ես՝ որպես ընտրություններին բազմիցս մասնակցած գործիչ, մի բան վստահաբար կարող եմ ասել, որ խնդիրը միայն ու միայն ճիշտ հաշվելը չէ: Ընտրությունների դեպքում խնդիրն այն է, թե մենք ինչ ձայներ ենք հաշվում եւ ինչ ճանապարհով բերված ձայներ ենք հաշվում»:
Նա նաեւ հավելեց. «Անգամ գրոշի արժեք չունի քվեների ճիշտ հաշվարկը, եթե այդ ձայները բերվել են ընտրակաշառքով: Այս խնդիրներին ընտրական օրենսգիրքը լուծում չի տվել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Եթէ պարզ քուէաթերթիկներ հաշուել չէք սորված 25 տարիներու ընթացքին և օրական/մեծով պզտիկով/ ԽՈՇՈՐ սուտեր կը գլտորէք Մետիաներէն -ինչպէս կ`ուզէք որ ժողովուրդը հաւատք
ընծայէ ձեր ըսածներուն ?