«Լեւոն Տեր-Պետրոսյանն անտեսեց մայիսի 28-ի անկախության տոնը: Ադրբեջանն այսօր նշում է իր անկախության 98-ամյակը, իսկ մենք սեպտեմբերի 21-ին նշելու ենք մեր անկախության 25-ամյակը… Սա լակոտություն է, «գյադայություն», ստացվում է, որ 4000 տարվա պետականություն ունեցող ազգի մասին տուրիստներն ասելու են` դուք 25 տարվա ազգ եք, ուրեմն ադրբեջանցիները ճիշտ են ասում, որ հայերն ապրում են իրենց հողերի վրա»,-այսօր` մայիսի 27-ին, «Բլից Ինֆո» մամուլի ակումբում, խոսելով Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա` մայիսի 28-ի նշանակության մասին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրա համոզմամբ` ՀՀ անկախության օրը պետք է նշել մայիսի 28-ին:
Հայրիկյանի գնահատմամբ` ՀՀ-ն իրավաբանորեն անկախ պետություն է, իսկ ինչ վերաբերում է փաստացի անկախ լինելուն, նրա խոսքով` Հայաստանն իր դիրքերը զիջել է` ռուսական իմպերիալիստական ուժերի ճնշման ներքո. «Դա տեղի է ունենում Ռուսաստանի դրածոների միջոցով: Ռուսական գործակալներ են նրանք, որոնք առաջնորդվում են ոչ թե ՀՀ շահերով, այլ ուրիշների նկատառումներով: Մենք պարտավոր են անկախ լինել Ռուսաստանից»:
ԱԻՄ առաջնորդը ՀՀ իշխանություններին կոչ արեց ճիշտ գնահատական տալ Մայիսի 28-ին, որը, իր բնորոշմամբ, ՀՀ անկախության վերականգնման օրն է:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ