Լրահոս
Օրվա լրահոսը

«Տգետ մասնագետներ, ռայկոմի քարտուղարների երեխաներ, բանակից խուսափողներ միշտ եղել են». Լեւոն Մկրտչյան

Մայիս 27,2016 16:18

Այսօր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ԱԺ-ում ներկայացրեց 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց հեղափոխական քայլերի գնալ. «Մենք առաջարկում ենք, որ բոլոր ցանկացողներն առանց քննության նստեն սովորելու, 6 ամիս հետո հանձնեն խստագույն քննություն եւ զտվի: Մենք ունենք էլիտար ֆակուլտետներ, որտեղ շարքային տաղանդավոր, բայց անվճարունակ երեխան չի կարող ընդունվել: Դա Իրավաբանական, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներն են, Բժշկական ինստիտուտն է, որի արդյունքում մենք այսօր ունենք տգետ բժիշկներ, արդարադատության համակարգը լցված է տգետ դատավորներով, տգետ իրավաբաններով: Եվ սա ես համազգային ողբերգություն եմ համարում»: Նա նաեւ դժգոհեց ասպիրանտուրայից, որտեղ պաշտոնյաների երեխաներն են գնում՝ բանակից խուսափելու համար:

Նախարարը պատասխանեց, որ կրթական համակարգը պահպանողական եւ ծանր համակարգ է. «Ես ինքս հեղափոխական կուսակցության անդամ եմ, բայց հեղափոխություն չի նշանակում ոչնչացում, իրավիճակի արմատական որակական փոփոխությունը հեղափոխություն է: Հիմա եթե մենք կարողանանք որակապես փոխել ավագ դպրոցի եւ Խորհրդային շրջանում էլ, հավատացնում եմ ձեզ, կային տգետ մասնագետներ՝ տգետ իրավաբաններ, էլիտար համակարգի ներկայացուցիչներ, ռայկոմի քարտուղարների առանձնաշնորհյալ երեխաներ, բանակից խուսափողներ միշտ էլ եղել են: Դա մեր հասարակության ցավն է»:

Ըստ նախարարի, չկա էլիտար մասնագիտության, կա հասարակության՝ տվյալ մասնագիտության նկատմամբ հիվանդ ընկալում:

Նախարարն ասաց, որ իր պատկերացումներն ու լուծումներն ունի՝ կապված պետպատվերի քաղաքականության հետ:

Նախարարի առաջարկները, թե ինչպես պետք է պետպատվերն ավելի հասցեական դարձնեն, որ սոցիալապես անապահով երեխան կարողանա գիտելիքի գնահատման եւ սոցիալական գնահատման վաուչերով կրթություն ստանալ՝ շուտով դիտեք տեսանյութում:

Լեւոն Մկրտչյանը նաեւ ասաց, որ դպրոցների խորհուրդները պետք է վերանայել, դպրոցի խորհրդի նախագահ են ընտրում տնօրենին, ոչ մի դերակատարում խորհուրդը չի ունենում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031