Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի ժամանակ ի՞նչ խոսք կարող է լինել գլխավոր հրամանատարի հրաժարականի մասին». Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

Մայիս 27,2016 16:08

«Բլից Ինֆո» մամուլի ակումբում այսօր` մայիսի 27-ին, Aravot.am-ն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին խնդրեց կարծիք հայտնել 1992թ. նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմադիրների հանդիպման մասին, երբ մի շարք ընդդիմադիրներ պատերազմական իրավիճակում պահանջում էին Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

«Ամենահզոր ցույցը եղել է 1993թ. փետրվարի 5-ին, որը մենք էինք գլխավորում: Ցույցը Լեւոն Տեր-Պետրոսյանին Սահմանադրությունն ընդունելու պահանջ էր ներկայացրել, բայց ժողովուրը հանկարծ շեղվեց եւ մոլեգնորեն սկսեց պահանջել Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Եթե ժողովրդի կողմից ընտրված արդար նախագահ է, պատերազմի ժամանակ ինչպե՞ս կարող է խոսք լինել գլխավոր հրամանատարի հրաժարականը պահանջելու մասին: Բայց քաղաքացու իրավունքն է` պահանջել իր սպասավորի հեռացումը, եթե այդպես ճիշտ է թվում: Իշխանավորները ժողովրդի սպասավորներն են»,-ասաց Հայրիկյանը:

Նրա խոսքով` պետք է այնպես անել, որ երկիրը պատերազմի առաջ չկանգնի, ոչ թե արդեն պատերազմական իրավիճակում քննարկել, թե որքանով է ճիշտ կամ սխալ գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը պահանջելը:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031