Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անօրինական են ներկայացրել Հայաստանը». Սպորտի նախարարը՝ հայ եւ ադրբեջանցի մարզիկների ծեծկռտուքի մասին

Մայիս 27,2016 15:45

Ուկրաինայի Լվով քաղաքում հայ մարզիկների եւ ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք էր եղել:

Այսօր Aravot.am-ը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ինքը վերաբերվում այդ միջադեպին եւ ի՞նչ գնահատական կտա: Նախարարը պատասխանեց. «Նախ այդ ֆեդերացիան, որը գործում է  ՀՀ-ում, իրենք գրանցված չեն միջազգային ֆեդերացիայում, եւ երկրորդը՝ մենք բնականաբար տեղյակ ենք` ինչ է կատարվել Ուկրաինայում, եւ աշխատել ենք մեր քաղաքացիների կողքին լինել: Բայց կան այդ ֆեդերացիայի հետ ճանաչման խնդիրներ, պետք է ամեն ինչ հստակեցվի: Մենք արդարադատության նախարարության հետ նախագիծ ենք մշակում, որ ՀՀ-ում գործող բոլոր ֆեդերացիաները լիցենզավորվեն, որ նման դեպքերից խուսափեն»:

Մեր հարցին՝ երբ գրանցված չեն լինում, լիցենզավորում չեն ունենում, ստացվում է, որ ազդեցության որեւէ լծակ դուք չունե՞ք՝ նախարարը պատասխանեց. «Բնականաբար, մենք մեր լծակներն ունենք, բայց այդ ոլորտով ճիշտ եք ասում: Եթե գրանցված չի, պատկերացրեք, մենք էլ չգիտեինք այդ ֆեդերացիայի գոյության մասին: Դա ճի՞շտ է, ես գտնում եմ՝ ոչ: Մարզական բազմաթիվ ֆեդերացիաներ կան, որ մենք տեղյակ չենք իրենց մասին»:

Մեր հարցին՝ եթե այդ ֆեդերացիան լիցենզավորված լիներ, նույն միջադեպի արդյունքում մենք ինչի՞ կարող էինք հասնել՝ նախարարը պատասխանեց. «Յուրաքանչյուր թիմ, որը գնում է արտերկիր, ինքը ներկայացնում  է  ՀՀ-ն: Մենք չենք կարող թույլ տալ, որ ով ուզենա գնա եւ պետության անունից հանդես գա, դա ճիշտ չի: Դա արդեն կարգավորվելու է»:

Հարցին՝ այսինքն, անօրինակա՞ն է այդ թիմն Ուկրաինայում ներկայացրել Հայաստանը՝ նախարարը պատասխանեց՝ այո, գնացել են՝ որպես հասարակական կազմակերպություն, որի մասին մենք տեղյակ չենք:

Նախարարը նաեւ ասաց, որ իրենք վարչապետի հանձնարարականով 30 մեքենաներից 14-ը կրճատել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031