Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները՝ հանձին նախարարի, օգտագործվում են այդ խմբակի կողմից». Հակոբ Ավետիքյան

Մայիս 27,2016 15:39

Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը նեղսրտել է, որ սփյուռքի ռամկավարները եկել են Հայաստան ու հիմնել կուսակցության իրենց կենտրոնական վարչությունը, երեկ էլ համագումար, ժողով են արել ու իրենց հրավիրել՝ որպես դիտորդ:

«Մենք՝ Հայաստանի կառույցը, այդ ժողովին հրավիրվեցինք, բայց որպես դիտորդ, որին չէինք կարող համաձայնել՝ ասելով, որ մենք մեր տան մեջ չենք կարող դիտորդ լինել: Մենք ենք տան տերը, չենք կարող ընդունել դիտորդի հանգամանքը, մենք կարող ենք ձեզ հետ կազմակերպիչ լինել, կարող ենք ակտիվ մասնակցություն ունենալ, բայց ոչ դիտորդ: Մերժվեց մեր պատասխանը, ու երեկ տեղի ունեցավ ժողովը, որը, ի սկզբանե, հակականոնադրական էր, որովհետեւ տեղերում պատգամավորներ պետք է ընտրվեին, բայց նրանց մեծ մասը չընտրվեց, որովհետեւ տեղերում ժողովներ չեղան՝ բացառությամբ Բեյրութի, Երուսաղեմի ու Եգիպտոսի: Այնտեղից պատգամավորներ պետք է գային, բայց նրանց մեծ մասը չեկավ ու չեկածները արհեստականորեն փոխարինվեցին ուրիշներով:

Այստեղ՝ Հայաստանում, մեծ թվով հալեպահայեր կան, ու նրանցից տասը արձանագրվեցին պատգամավոր ու ներկայացվեցին որպես Հունաստանից, Ավստրալիայից, Կիպրոսից ու այլ երկրներից»,- այսօր պատմեց ատենապետ Հակոբ Ավետիքյանը:

Hakob AvetiqyanԸստ նրա, վարչության թույլ տված հաջորդ հակականոնադրական քայլն էլ ժողովին ղեկավար մարմնի՝ մայր դիվանի կազմավորվելիս կրկին գործող կենտրոնական վարչության անդամների ընտրությունն էր. «Ատենապետը, քարտուղարը գործող վարչության ներկայացուցիչներ էին»:

ՀՌԱԿ հայաստանյան կենտրոնական գրասենյակը, ըստ պարոն Ավետիքյանի, հոկտեմբերի վերջին նախատեսել է իրենց համագումարը, պատրաստվում են մասնակցել աշնանը ՏԻՄ ընտրություններին, իսկ հաջորդ տարի՝ խորհրդարանական ընտրություններին: Պարոն Ավետիքյանի խոսքով, իրենց դռները բաց են բոլորի համար ու կոչ են անում համախմբվել:

Պարոն Ավետիքյանը նաեւ տողատակերով մեղադրեց իշխանություններին, որ նրանց ժողովին մասնակցելով, օրինականացնում են նրանց գոյությունը: Մասնավորապես, սփյուռքահայ ռամկավարների ժողովին մասնակցել էր նաեւ սփյուռքի նախարարը. «Իմանալով, թե չիմանալով անօրինականության մասին, իշխանությունները՝ հանձին նախարարի, օգտագործվում են այդ խմբակի կողմից:

Օգտագործել ասելով՝ նկատի ունեմ, որ նրանք ասում են, թե տեսեք, ՀՀ իշխանությունները մեզ են ընդունում ու սփյուռքահայ տարբեր շրջանակներում տպավորություն են գործում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031