Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թմրամիջոցներից բուժվողների 80%-ը կրկին սկսում է օգտագործել` վերականգնողական կենտրոն չլինելու պատճառով (Տեսանյութ)

Մայիս 27,2016 14:51

Թմրամոլների թիվը մեր երկրում աճում է: Երեկ այս մասին ասաց առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը: Նրա տվյալներով, ներկայումս Հայաստանում հաշվառված է թմրամիջոցների 5828 ապօրինի օգտագործող, որից 86-ը` կին, 3-ը` 15-18 տարեկան։ Գլխավոր նարկոլոգի մեկնաբանմամբ, մարդիկ թմրամիջոց են օգտագործում հաճույք ստանալու ակնկալիքով:

Aravot.am-ը պարոն Սեմերջյանից հետաքրքրվեց, թե թմրամիջոցների դեմ ոստիկանության պայքարն արդյունավետ չէ՞, որ թմրամոլությունն աճում է: Հիշեցրինք նաեւ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների քննադատությունները ոստիկանության համակարգի ուռճացված լինելու մասին, իսկ հիմա հակառակ նրան, որ ոստիկանների թվի ավելացմամբ, թմրամոլների թիվը պետք է նվազի` ավելանում է:

Պարոն Սեմերջյանն ի պատասխան՝ ասաց, որ ոստիկանության այն բաժինը, որի հետ ինքը տասը տարուց ավելի աշխատում է, աշխատակիցների թիվը չի ավելացել: Ասաց նաեւ, որ թմրամոլների թիվը ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում է աճում, եւ մեջբերելով իր գործընկերոջ` Ռուսաստանի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունի խոսքերը, ասաց` թմրամոլության դեմ պատերազմում աշխարհը պարտվում է:

Մանրամասները` տեսանյութ

Այսօր «Օպերա Սուիթ հոթել»-ում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգներ, առողջապահության ոլորտի այլ մասնագետներ:

BordyujaԻնչպես ասաց Նիկոլայ Բորդյուժան՝ համաժողովի նպատակն է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թմրամոլության դեմ պայքարում ընդգրկել բժշկական ծառայություններին եւ բժիշկներին` թմրամոլության կանխարգելման եւ հիվանդների բուժման գործում: Պարոն Բորդյուժան նաեւ նշեց, որ այս խնդրով խիստ կարեւոր է անդամ երկրների փոխգործակցությունը:

 

BryunԵվգենի Բրյունի տվյալներով, այսօր ՌԴ-ում 500 հազար գրանցված թմրամիջոց օգտագործող կա, 70 հազար էլ քրեակատարողական հիմնարկներում են: Նրա խոսքերով, այդ թվերը երկու անգամ կրկնապատկելով՝ կստանանք Ռուսաստանում թմրամիջոց օգտագործողների կրկնակի թիվը:

Ըստ Պետրոս Սեմերջյանի, Հայաստանը տարածաշրջանում այս առումով ամենալավ վիճակում է եւ եթե միջազգային համաժողովներում մեր երկիրը խոսում է 4-5 հազարի մասին, ապա հարեւան պետությունները խոսում են 400-500 հազար թմրամիջոց օգտագործող ունենալու մասին:

ՌԴ գլխավոր նարկոլոգի խոսքերով, Ռուսաստանում ամենաշատ օգտագործվող թմրանյութը սփայսն է, կանեփը, աֆիտամինը:

Հայաստանում հաշվառվածների 65 տոկոսն է կանեփ օգտագործում, 35 տոկոսը` ափիոն:

Պետրոս Սեմերջյանից, որը նաեւ նարկոլոգիական կլինիկայի ղեկավարն է, հետաքրքրվեցինք, թե բուժում ստացած մարդկանցից քանի՞ տոկոսն է կրկին սկսում թմրամիջոց օգտագործել, պարոն Սեմերջյանն ասաց` 80 %-ը: Պատճառն այն է, որ բուժումից հետո մեր երկրում չկա վերականգնողական ծառայություններ, որի հիմնումը ոչ թե առողջապահության ոլորտի պատասխանատուների գործն է, այլ` սոցիալական:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031