Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ-ն, ըստ Էդուարդ Հովհաննիսյանի, հաճախ խախտմանը ոչ համարժեք է տուգանում

Մայիս 27,2016 14:35

Ճանապարհային ոստիկանությունը հաճախ վարորդներին անհիմն է տուգանում, կամ էլ խախտմանը ոչ համարժեք տուգանք է նշանակում: Այսպիսի կարծիք հայտնեց այսօր «Անդրադարձ» ակումբում «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ ՃՈ կողմից վարորդներին անհիմն տուգանելը մի բանի մասին է խոսում՝ գումարներ պետք է հավաքագրեն:

Էդուարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հ/կ-ն բազմաթիվ վարորդներից դժգոհություններ է ստանում ճանապարհային ոստիկանության ոչ պատշաճ գործելաոճի վերաբերյալ. մասնավորապես խախտումների վերաբերյալ ոչ արդարացի որոշումների: Հովհաննիսյանն ասաց, որ տուգանքների մասին անհիմն եւ սխալ որոշումները վարորդները բողոքարկում են, սակայն ՃՈ վերադասը ոստիկանի կայացրած որոշումը թողնում է անփոփոխ:

«Ճանապարհային ոստիկանության կայացրած որոշումների 20-30%-ը խոտան է դուրս գալիս, որովհետեւ ոչ թե համադրում են, այլ ուղղակի պրինտ արած որոշումներ են: Բողոքարկումները երբ մերժում են, մենք դիմում ենք դատարան, ու բոլոր վարորդների հայցերը դատարանը վճռում է ի շահ վարորդների: Բայց էլի շարունակվում են նույն անհիմն տուգանքները: Ճանապարհային ոստիկանությանն էլ ենք ասել, բայց հետեւություն չեն անում»,-ասաց Հովհաննիսյանը:

Հ/կ-ի ղեկավարի ներկայացմամբ՝ 2014 թվականին արձանագրվել է 1 միլիոն 250 հազարի չափ տուգանքներ, որոնք կատարվել են տեսախցիկների, արագաչափերի միջոցով, իսկ 2015 թվականին 1,5 միլիոնն էլ է գերազանցել, ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի թիվն էլ մոտ 50-ով ավելացել է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031