Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեկն ուռուցքով հիվանդանում է, ինչ ունեն-չունեն, տուն ու տեղ ծախում են՝ գնում եվրոպաներ». Մկրտիչ Մինասյան

Մայիս 27,2016 14:11

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց առողջապահության նախարարության 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: Այն ներկայացրեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:

ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարցրեց՝ «Օնկոլոգիական հիվանդությունները հետազոտող ինստիտուտն ի՞նչ վիճակում է, մեկը որ, Աստված ոչ անի, հիվանդանում է, ինչ ունեն-չունեն, տուն ու տեղ ծախում են՝ գնում եվրոպաներ, գոնե այդ կենտրոնն ունենանք, մեր ժողովրդի վիճակը  արդյունավետ կարողանանք լուծել»:

1

Փոխնախարարը պատասխանեց. «Ուռուցքաբանության կենտրոնի հետ կապված աշխատանքները շարունակվում են, տեղադրված է արդեն արագացուցիչը: Մենք այս տարվա վերջում նախատեսում ենք բացել»:

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն էլ ասաց, որ անհասկանալի է, թե մասնավոր բուժհիմնարկներում գնագոյացումն  ինչպես է լինում: Փոխնախարարը պատասխանեց, որ օրենսդրական խնդիր է գների կառավարումը. «Մենք չենք կարող շուկայում գին կառավարենք, պետք է ունենանք մրցակցություն: Եթե ուզենանք կարգավորել մասնավոր հատվածի գները՝ օրենսդրորեն չենք կարող, իսկ պետական հիմնարկներինը Երեւանում կարգավորում է  քաղաքապետարանը, մարզերում՝ մարզպետարանը: Մենք չենք կարգավորում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031