Վաղը Միլանի «Սան-Սիրո» ստադիոնում մրցաշրջան 2015/2016 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց դեմ ելնելու են մադրիդյան ակումբներ «Ռեալն» ու «Ատլետիկոն»:
Կազմակերպիչները բացման արարողության ժամանակ ՉԼ-ի օրհներգի կատարումը վստահել են աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլիին:
«Ինձ համար մեծ պատիվ է գործնականորեն մասնակցել այնպիսի հիասքանչ միջոցառմանը, ինչպիսին է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Ես մանուկ հասակից ֆուտբոլի մեծ սիրահար եմ: Կաշխատեմ հնարավորին չափ լավ կատարել օրհներգը, որպեսզի շնորհակալությունս հայտնեմ բոլոր նրանց, ովքեր ինձ վստահեցին այս դերակատարությունը», – հայտարարել է Բոչելլին:
Իտալացի տենորից առաջ բեմահարթակ բարձրանալու է ամերիկացի հանրահայտ երգչուհի Ալիշա Քիզը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ