Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մենք նրանց դիմակը պատռեցինք». Հովհաննես Մարգարյան. «Ա1+»

Մայիս 27,2016 14:03

Մայիսի 23-24-ը Աթենքում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ քաղաքական մշտական հանձնաժողովի համատեղ նիստը:

Հայկական պատվիրակության անդամ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ներկայացմամբ՝ մշտական հանձնաժողովի ժամանակ քննարկվել է փախստականների հարցը։

«Այն բավականին մտահոգիչ հարց էր, մենք համապարփակ զեկույց ներկայացրինք, թե այս ընթացքում ինչ է կատարվել մեր երկրում փախստականների իրավունքների պաշտպանության առումով: Մասնավորապես, մենք նշեցինք, որ հինգ հազարից ավելի փախստականներ ենք ունեցել Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում, որոնց աջակցել ենք կացության, քաղաքացիություն տրամադրելու հարցերում»,- ասաց նա։

Ըստ նրա՝ այդ հարցի քննարկման ժամանակ Ադրբեջանը մեղադրել է ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին . «Ադրբեջանը սկսեց ստահոդ մեղադրանքներ հնչեցնել, որ հայկական կողմի ագրեսիայի արդյունքում իրենք ունեն մոտ մեկ միլիոն փախստական: Սա այն դեպքում, երբ ադրբեջանցիները գրել էին մի բան, մինչդեռ ելույթում մեկ այլ բան ասացին: Մենք նրանց դիմակը պատռեցինք՝ ասելով, որ տեղի է ունեցել հակառակը՝ Բաքվի, Սումգայիթի դեպքերի արդյունքում էթնիկ զտումների արդյունքում տեղի ունեցավ հերթական ցեղասպանությունը հայ ազգի նկատմամբ: Ես դա այդպես որակեցի: Ես ասացի նաեւ, որ ադրբեջանցիները նրանք են, որոնք սովոր են քնած մարդուն կացնահարել, կտրել ծերունիների ականջները»:

 
Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031