Արտիստ եւ բլոգեր Ստանիսլավ Սադալսկին գիտի, թե ինչո՞ւ է Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը հրաժարվել Ջամալային ժողովրդական արտիստի կոչում շնորհելու գաղափարից: Բլոգերի կարծիքով, պատճառը երգչուհու ծնողներն են:
Սադալսկին հայտարարել է, թե Ջամալայի ծնողները հանրաքվեի ժամանակ քվեարկել են Ղրիմը Ռուսաստանին միանալու օգտին: Նրանք նաեւ արդարացվելու տեղեկանքներ են ձեւակերպել, որոնք արտոնությունների իրավունք են տալիս եւ չեն պատրաստվում Կիեւ տեղափոխվել:
«Տեղեկանալով այդ փաստի մասին, Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը Ֆեյսբուքի իր էջից ջնջել է «Եվրատեսիլ-2016»-ում հաղթելու համար երգչուհուն ժողովրդական արտիստի կոչում շնորհելու խոստումը», – գրել է Սադալսկին «ЖЖ» իր բլոգում:
Կարդացեք նաև
«Եվրատեսիլում» Ջամալայի հաղթանակից հետո Նիշչուկը իր ՖԲ էջում գրել էր, թե «Ուկրաինայի ժողովրդական արտիստի» կոչում շնորհելը Ջամալայի համար «Պետությունից փոքրիկ հաճոյախոսություն» կլինի»: Մի քանի ժամ հետո այդ հաղորդագրությունը հեռացվել է մշակույթի ղեկավարի էջից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ