ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կարճատև աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ:
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ պետական պարտավորությունների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով նա այցելել է Ախուրյան համայնքի կիսակառույցների շինհրապարակ, պատասխանատուների և տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել մարզպետարանին տրամադրված գումարով երկրաշարժից տուժած ընտանիքների համար նախատեսված բնակարանային շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու խնդիրը:
Նախարար Սարգսյանը եղել է նաև Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան-ի տարածքում իրականացվող հասարակական նշանակության կառույցի շինհրապարակում, մարզի պատասխանատուների հետ քննարկել կառույցի վերաբերյալ նախագծային լուծումները: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Շիրակի մարզում առկա 3-4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրներին:
Այցի շրջանակում Ն. Սարգսյանը մասնակցել է նաև 1918 թվականին Սառնաղբյուր գյուղի ինքնապաշտպանական հերոսամարտին նվիրված հուշակոթողի (հեղինակ՝ Ասլան Մխիթարյան) բացման արարողությանը, որի ստեղծմանն աջակից է եղել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ