Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
Նախագահ Սահակյանն Արցախի ժողովրդի եւ իր անունից խորին երախտագիտություն է հայտնել ողջ հայ ժողովրդին, Մայր Հայաստանին եւ Սփյուռքին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծանր օրերին Արցախի Հանրապետությանը սատար կանգնելու համար:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ հայ ազգն ունի յուրահատուկ մի ունակություն՝ համախմբվել ճակատագրական պահերին եւ լուծում տալ համազգային կարեւորագույն խնդիրներին:
Նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2016»-ի ծրագրում ներառել
Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը: Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2016թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Այո, մենակ հայ ժողովուրդը կարա պառակտվի ու ստեղծի Արցախի անկապ հանրապետություն ու ինքն իրան խաբի, թե դրանով հզորանում ա: