Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». Ընտրական օրենսգիրքը մեծ տեղ է թողնում ընտրակեղծարարության համար

Մայիս 27,2016 13:12

Հայաստանի Հանրապետության նորանկախ պատմության մեջ բոլոր բացասական զարգացումները կապված են եղել ընտրությունների կեղծման եւ ոչ լեգիտիմ իշխանությունների ձեւավորման հետ: Համակարգային կոռուպցիա, տնտեսական փակ դաշտ, արդարադատության համակարգի բացակայություն, մարդու իրավունքների ամենօրյա խախտումներ՝ այս ամենը ընդամենը հետեւանք են իշխանությունների կողմից անհավասար ընտրական պայքարի, կեղծարարությունների եւ բացառապես ապօրինի, ուժային կառույցների օգտագործմամբ իշխանության վերարտադրության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` ընտրություն առ ընտրություն տեսնելով կեղծարարության աճի ահագնացումը, խորն անվստահությամբ են համակվել ընտրությունների` որպես իշխանության ձեւավորման ժողովրդավարական եղանակի, նկատմամբ:

«Ժառանգություն» կուսակցությունը` ունենալով ընտրակեղծիքների դեմ պայքարի երկարատեւ փորձ, տարիներ շարունակ ջանացել է Ընտրական օրենսգրքում ներառել այնպիսի դրույթներ, որոնք առավել մեծ հնարավորություններ կընձեռեն ապահովելու ընտրական գործընթացի ազատությունը, արդարությունը, թափանցիկությունը: Չնայած մեր բազմաթիվ առաջարկներին, մենք միացանք նաեւ ընդդիմադիր եւ հասարակական դաշտերի համատեղ քննարկումների արդյունքում ձեւավորված հինգ նախաձեռնություններին, որոնց անփոփոխ կատարման դեպքում միայն կարելի կլիներ խոսել ժողովրդի կողմից վստահելի ընտրության մասին:

Ունենալով նախորդ ձախողված փորձերը, մենք իշխանությունների հետ քննարկման չէիք գնում, քանի որ առկա էին մեր դիրքորոշումն արտահայտող հստակ առաջարկները, եւ դրանց շուրջ բանակցելու ոչ մի իմաստ չկար: Իշխանությունները պետք է կամ ընդունեին այդ առաջարկները` ընտրությունները հնարավորինս բերելով օրինականության դաշտ, կամ մերժելով դրանք` շարունակեին իրենց արատավոր եւ հանցավոր գործելակերպը:

Ինչպես ցույց տվեց մայիսի 25-ի քվեարկությունը, իշխանությունները՝ չնայած ապրիլյան պատերազմական գործողությունների սաստկացմանը, չեն փոխել կեղծիքների միջոցով իրենց իշխանությունը պահելու մտադրությունը: Ընդհակառակն` ներմուծելով 13 ընտրատարածքների մեխանիզմը, մեծացրել են մեծամասնական համակարգի ծավալը եւ այն կապել համամասնականի հետ:

Հաշվի առնելով տեղի ունեցած անընդունելի գործընթացը, «Ժառանգությունը» հայտարարում է.

1. Ընդունված օրենսգիքը ոչ միայն չի մեծացրել ընտրությունների նկատմամբ հասարակության վստահությունը, այլեւ հակառակը` ավելի է նվազեցրել այն:

2. Ընտրական օրենսգիրքն ընդունվել է առանց ընդդիմության եւ հասարակական դաշտի հետ համախոհության:

3. Ընդունված Ընտրական օրենսգիրքը մեծ տեղ է թողնում ընտրակեղծարարության եւ ընտրական գործընթացի մանիպուլյացիաների համար:

4. Նոր Ընտրական օրենսգրքի պատճառով առաջացող բոլոր բացասական հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է իշխանության է եւ նրան աջակցողների վրա:
«Ժառանգություն» կուսակցություն
27 մայիսի 2016թ.
Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031