Հայտարարություն
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպությունը ողջունում է Հայաստանի անդամակցումը «Հորիզոն-2020» եվրոպական գիտական ցանցին:
Մայիսի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը 2015-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում՝ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստանը միացել է ԵՄ մի շարք ծրագրերի՝ Horizon 2020 եւ այլն: «Ի դեպ, նույնիսկ ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիր ստորագրած երկրներից ոչ բոլորն են միացել այդ ծրագրերին», – նկատեց Նալբանդյանը:
Ինչպես հայտնի է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր են ստորագրել Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը: Մենք տեղեկացնում ենք, որ 2016 թվականի ապրիլի 29-ի դրությամբ բոլոր նշված երեք երկրները ստորագրել են Horizon 2020: