Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշաթերթիկով կոռուպցիան չի հաղթահարվում. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 27,2016 13:04

Հուշաթերթիկ «գրելուց» առաջ պետք է կոնկրետ հրահանգավորել մաքսային մարմիններին՝ բոլորին մաքսազերծել նույն սկզբունքներով եւ նույն «շկալաներով»։ Այն պաշտոնյաները, որոնք կխախտեն օրենքի այս պահանջը, պետք է որպես քրեական հանցագործներ կանգնեն արդարադատության առաջ։ Քանի դեռ իշխանությանը նման հրահանգ չի տվել, ուրեմն՝ շարունակում է կոռուպցիոն մեխանիզմով կառավարել։ Որովհետեւ օլիգարխի չմաքսազերծվող ապրանքի դիմաց շատ ավելին է մուծվում վերեւներում։ Այդ «մուծումները», հայտնի է, չեն էլ մտնում բյուջե, այլ գնում են կոնկրետ մարդկանց ընտանեկան բյուջե։

Հիմա, եթե իշխանությունն իսկապես ուզում է պայքարել կոռուպցիայի դեմ, ուրեմն՝ պետք է համակերպվի, որ իր անձնական բյուջեն այսօրվանից էականորեն կրճատվում է, որովհետեւ օլիգարխներին այլեւս լավություն չի անելու ու դրա դիմաց միլիոնների «մաղարիչ» չի ստանալու։ Փոխարենը հենց ինքն է առաջին հերթին դառնալու ազատ մրցակցության երաշխավորն ու սկսնակ գործարարների իրավունքների պաշտպանը։

Դժվար բան ենք առաջարկո՞ւմ։ Ոչ՝ ամենեւին, եթե իհարկե իշխանությունը քաղաքական կամք է գտել իր մեջ պայքարելու կոռուպցիայի դեմ։ Դատելով վերջին օրերի «թիթիզություններից», այս պահին գոնե կարող ենք արձանագրել, որ իշխանությունը ոչ թե ցանկություն ունի պայքարելու կոռուպցիայի դեմ, այլ պարզապես փորձում է ինչ-ինչ քայլերով մեղմել հասարակության եւ իշխանության միջեւ ծայրաստիճան լարվածության հասած անվստահության մթնոլորտը։

Վերջին հաշվով կոռուպցիայի դեմ պայքարն ու իշխանության հեղինակության բարձրացումը տարբեր բաներ են։ Առաջինի համար քաղաքական կամք է անհրաժեշտ, երկրորդի համար՝ գուցե մի քանի լավ PR մասնագետներ։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031