Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշաթերթ՝ հուշաթերթի մասին. «Ժողովուրդ»

Մայիս 27,2016 12:16

Երբ հետեւում ենք, թե ինչպես են ՀՀ իշխանություններն «ազատականացնում» Հայաստանի շուկան, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ կամ որոշել են մի լավ զվարճանալ, կա՛մ էլ դպրոցականի մակարդակով են տիրապետում մեր տնտեսության կառուցվածքին։

Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս անցած չորեքշաբթի խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարեց, որ ներկրման ոլորտում ոչ մի մենաշնորհ չկա, եւ ով ինչ ցանկանա, կարող է ներմուծել։ Բնականաբար, հանրության շրջանում այս հայտարարությունը ընդունվեց իբրեւ թարմ անեկդոտ, նույնիսկ իշխանական պատգամավորները սկսեցին այդ թեմայով իրար մեջ կատակել։ Հասկանալի է, չէ՞, որ ՀՀ կառավարությունը գործնական քայլերով պետք է ապացուցի, որ իր հայտարարությունը լուրջ է։ Իսկ թե ինչ է անում գործադիրը, որպեսզի մարդիկ իր ասածներին լուրջ վերաբերվեն, երեկ ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում։

Նախարարը հայտարարեց, որ տասն ապրանքախմբերի համար, այն է՝ կարագ, ալյուր, ցորեն, շաքարավազ, արեւածաղկի յուղ, հավի միս, նարինջ, բանան, բենզին եւ դիզելային վառելիք, տեղեկատվական հուշաթերթեր են մշակել, որոնք մինչեւ շաբաթվա վերջ կտեղադրեն իրենց կայքում։ Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունում ցանկանում են գործարարներին բացատրել, թե ինչպես կարելի է շաքարավազ, բենզին կամ ցորեն ներկրել։

Մի փոքր «սպրավչկա» կառավարության անդամների համար՝

նախ ամենակարեւորը՝ ցանկացած ապրանքատեսակ ներկրելու համար, առավել եւս ցորեն, շաքարավազ կամ բենզին, անհրաժեշտ է մի քանի հարյուրից մինչեւ մի քանի միլիոն դոլար։ Ուստի շարքային որեւէ քաղաքացի, անգամ հուշաթերթիկի բոլոր կանոնները պահպանելու դեպքում, չի կարող այդ ապրանքատեսակների ներկրմամբ զբաղվել։ Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանում խիստ որոշակի գործարարներ կան, որոնք կարող են մեկ միլիոն դոլար ներդնել՝ նոր գործ սկսելու համար։ Ովքե՞ր են նրանք, հեռու չպետք է փնտրել, բոլորի անունները գրված են խոշոր հարկատուների ցուցակի առաջին հարյուրում։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031