2016թ. մայիսի 26-ին Վրաստանում մեծ շուքով նշվեց այց երկրի անկախության 25-ամյակը։ Տոնակատարությունների և դրանց անցկացման ձևի մասին կարծիք արտահայտելուց զերծ չմնաց նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։
Վրաստանի նախկին նախագահ, այժմ էլ Օդեսայի նահանգապետ Սահակաշվիլիին ակնհայտորեն դուր չէր եկել հանգամանքը, որ Վրաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ այդ երկրի իշխանությունները չեն նախաձեռնել զինվորական շքերթ։
Այդ առնչությամբ Սահակաշվիլին գրառում է կատարել նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում. «Շնորհավորում եմ անկախության օրվա կապակցությամբ։ Այս տարի վերջին անգամ ենք տոնում ազգային տոնը առանց զինվորական շքերթի»։