Ովքե՞ր են մեր հերոսները։ Ինչո՞ւ նրանցից լավագույններն այդպես էլ ողջ չմնացին։ Ինչո՞ւ պատերազմի ժամանակ մահվանը հաղթածները, վերադառնալով քաղաքացիական կյանք, հերոսության համար չափազանց թանկ վարձատրություն պահանջեցին, դարձան բռնակալներ, ինչո՞ւ այդքան թանկ վաճառեցին իրենց հայրենասիրությունը։ Այնքան թանկ, որ եթե այսօր նժարին դնենք այն, ինչ ունեինք մինչեւ Արցախյան պատերազմը, այն, ինչ ունենք հաղթանակից ու քառօրյա պատերազմից հետո, կորուստներն անհամեմատ մեծ կգտնենք, քան ձեռքբերումները։ Ամենածանրը բարոյական հարվածն էր, երբ «պատերազմի հերոս» եւ «կապը կտրած գեներալ» արտահայտությունները նույն նժարին դրվեցին։
Հիմա նժարին, բոլորն են հասկանում, դրված է Հայաստանի լինել-չլինելու խնդիրը։ Եվ այդ խնդիրը լուծելու համար ամենեւին պարտադիր չէ սահմանին կանգնած զինվորների անձնվիրությանն ու պարկեշտությանը «հերոսություն» գնահատականը տալ։ Դա չափազանց կեղծ է հնչում, քանի որ 24-ամյա հարաբերականորեն խաղաղ շրջանում այլոց հերոսությամբ հիացողները նույնքան ազնիվ ու պարկեշտ չգտնվեցին՝ իրենց բարեկեցությունը կամ կյանքը դնել՝ երկիրը հեկտարներով տանուլ տվող իշխանությունից ձերբազատվելու համար։
Ոչ մի հանցագործ պաշտոնյա վախ չունեցավ, թե իր հետ հաշվեհարդար կտեսնեն իր իսկ կողմից ստորացված քաղաքացիները։ Այնպես որ, մեր օրերի հերոսների փնտրտուքը մնում է ժամանակը հետաքրքիր կազմակերպելու ձեւերից մեկը։
Ովքե՞ր են մեր օրերի հերոսները։ ՏՏ մասնագետնե՞րը, որոնք մեզ նորանոր համակարգչային ծրագրեր են առաջարկում։ Օլիգարխնե՞րը, որ բարեգործություն են անում։ Մարզիկնե՞րը, որոնք մրցապայքարներում մեդալ են պոկում։ Պատերազմի ժամանակ հերոսների հարցում ամեն ինչ պարզ էր. նրանք կանգնած էին թշնամու դիմաց։ Հիմա ամեն ինչ այնքան էլ պարզ չէ. ծրագրավորողը կարող է հաքեր լինել, օլիգարխը՝ թալանող եւ թալանածով բարեգործություն անող, մարզիկը կարող է հաղթել դոպինգի ազդեցությամբ։ Այսօր հերոսին ուշադիր զննելիս կարող է պարզվել, որ նա վերջացած սրիկա է։ Հիմա հերոսներ չկան։ Ի՞նչ է, ստացվում է, որ նոր հերոսների համար անհրաժեշտ են նոր պատերազմնե՞ր…
Կարդացեք նաև
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Դժվար հաց է: Ովքե՞ր են մեր օրերի հերոսները: Երևի նրանք, ովքեր զոհաբերում են ամենաթանկը՝ կյանքը, հանուն հայրենիքի, ընկերոջ, հողի, ընտանիքի, հանուն գաղափարի: Այդ պահին երևի նրանք չեն մտածում հերոսանալու մասին, այլ գործում են յուրաքանչյուրը իր բարոյական ու կամային հատկանիշներով: