Ինչպես արդեն հաղորդել ենք՝ 2016թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։
Տեղի ունեցած դեպքի հետևանքով Հայաստանի քաղաքացուց բացի զոհվել է ևս մեկ մարդ, երեք հոգի էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վթարը տեղի է ունեցել Թբիլիսի-Ռուսթավի ճանապարհին՝ երկու միկրոավտոբուսների բախման հետևանքով։
Грузия Online լրատվականը տեղեկացնում է, որ այս պահին երթևեկությունը սահմանափակվել է նշված ճանապարհին։
Հիշատակված աղբյուրի համաձայն՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ մահացածներից մեկը միկրոավտոբուսի վարորդ էր, իսկ մյուսը՝ կին, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր։ Մահացածի ինքնությունը սակայն չի նշվում։
Կարդացեք նաև
Դեպքի մասին մանրամասներ է հաղորդել ականատեսներից մեկը՝ նշելով, որ միկրոավտոբուսներից մեկը սլանում էր շատ բարձր արագությամբ, և չկարողանալով վերահսկել ընթացքը, մխրճվել է մյուս միկրոավտոբուսի մեջ ու ճանապարհից ցած գլորվել։ Տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։