Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա է տեղի ունեցել Իզմիրում՝ Գերմանիայի հյուպատոսարանի առջև. Milliyet

Մայիս 27,2016 11:54

Դողու Փերինչեքի գլխավորած «Վաթան» կուսակցության Իզմիրի տարածքային կառույցի ակտիվն ու կուսակցության մի շարք համախոհներ բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքում տեղակայված Գերմանիայի հյուպատոսարանի առջև՝ բողոքելով 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը։

Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները հյուպատոսարանի ներկայացուցչին են հանձնել Թուրքիայի «Վաթան» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի նամակը՝ ուղղված Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Լամերթին։ Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները թուրքերեն և գերմաներեն գրություններ պարունակող պաստառներ են ունեցել, և բազմաթիվ կոչեր են վանկարկել, որով իրենց բողոքն են հայտնել Գերմանիայի խորհրդարանում հայտնված նախագծի վերաբերյալ։

Բողոքի ակցիայի ավարտին լրագրողների հարցերին է պատասխանել «Վաթան» կուսակցության Իզմիրի տարածքային կառույցի ղեկավար Ռիֆաթ Մութլուն՝ ասելով. «Գերմանիայի խորհրդարանը չի կարող որպես ցեղասպանություն ճանաչել 1915թ. դեպքերը, որովհետև չունի նման լիազորություններ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031