Իմ աշխարհազորայինի արձանը ոչ ոք չի կերտի։ Այսպես ասած՝ հանրային պատվեր չկա։ Շարքայինները պահանջված չեն, որովհետեւ չեն վիճում՝ մարտի ժամին ո՞վ է դիրքը լքել, ո՞վ՝ մինչեւ վերջին փամփուշտը կրակել։ Հասարակությունը Զորավարի պաշտամունք ունի։ ՄԻԱԿ-ի, որ հաղթանակներ է կռել։ Եվ երբ մեկը մյուսին «շան տղա» է ասում, նա էլ նրան՝ «դիրքը լքող», իմացեք, որ մեջտեղը հայրենիքի շահ չկա։ Նրանք մրցակցում են, որպեսզի ՄԻԱԿ-ի դափնին իրենցով անեն կամ գոնե հասարակության պաշտամունքից բաժին ունենան։
Այլ երկրների քաղաքացուն տրված է ճակատագրով՝ հայրենիքին իր պարտքը մատուցում է խաղաղ պայմաններում։ Մենք անկախություն ենք հռչակել պատերազմում, եւ քառորդ դար է՝ խաղաղության չենք հասնում։ Մենք հայրենիքը պաշտպանել եւ պաշտպանում ենք պատերազմով։ Դա մեր ընտրությունը չէ, բայց դարձրել ենք ճակատագիր։ Ահա այս դեպքում ինչո՞ւ ենք բանակային ծառայության ընդհանրությունից առանձնացնում անհատների եւ կյանքը բարդույթավորում այնպես, որ եթե ՆԱ եւ ՄՅՈՒՍԸ չլինեին, թշնամուն չէինք հաղթի։ ՆԱ է պահել Արցախի եւ հարավը, եւ հյուսիսը։ ՄՅՈՒՍՆ է լռեցրել թշնամու կրակակետերը Քելբաջարում, Աղդամում… Այլուր։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
25 лет… народ устал от полевых командиров