Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հունգարներին նորից կնվիրեմ Ռամիլ Սաֆարով, չխառնենք Բաբաջանյանի էդ սուրբ անունը». Կամո Արեյանը՝ արձանի մասին

Մայիս 27,2016 11:42

Այսօր Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեցինք՝ մեծ աղմուկ բարձրացավ Համազասպ Բաբաջանյանի, Գարեգին Նժդեհի արձանների հետ կապված, որ անճաշակ է, ասում են, որ Նժդեհին արձանն ընդհանրապես նման չէ, Պետրոս Առաջինի այսպես ասած «շուքի» տակ է՝ համաձա՞յն եք:

Կամո Արեյանը պատասխանեց. «Նման է: Արձանների բախտն է պարզապես այդպես: Արձաններն այդպիսի ճակատագիր ունեն, առաջին տեղադրումից հետո սկսում են այդպես անուններ տալ, հետո մարդիկ սիրով հաշտվում են արձանի հետ, մտերմանում: Հիշեք Առնո Բաբաջանյանին»:

Մեր հարցին՝ բայց մտերմացե՞լ են, Բաբաջանյանի արձանի մասին մինչեւ հիմա ասում են մարդիկ, դժգոհում են՝ Կամո Արեյանը պատասխանեց. «Առնո Բաբաջանյանի հետ ամեն օր երեխաներ են նկարվում: Արձանի, քաղաքային միջավայրի ամբողջ կենդանի էֆեկտն այն է, որ մարդիկ հաղորդակից լինեն արձանի հետ: Մենք այդպիսի արձաններ շատ ունենք: Վերջին երկու արձանները՝ երկուսն էլ, կարծում եմ, ազգային հպարտություն են: Ցանկացած ազգ կհպարտանար, մի քանի ազգ կերջանկացներ՝ ոչ միայն մեկ ազգ»:

Լրագրողների դիտարկմանը, որ Բաբաջանյանի մասին կա տեղեկություն, որ հունգար ժողովրդին կոտորել է՝ Արեյանը հերքեց. «Բաբաջանյանն ազգի պարծանք է: Բաբաջանյանին հարգում եմ, շատ եմ հարգում, հպարտ եմ, որ ունեմ Բաբաջանյանի պես մարշալ՝ որպես հայ: Խորհուրդ կտամ՝ բոլորդ հպարտությամբ նայեք Բաբաջանյանին»: Հարցին՝ իսկ հունգար ժողովրդին ի՞նչ խորհուրդ կտաք՝ նա պատասխանեց. «Հունգար ժողովրդին խորհուրդ կտամ Ռամիլ Սաֆարովին նորից հետ տանեն»:

Մենք ճշտեցինք՝ դրա վրե՞ժն էր, որ Բաբաջանյանի արձանը կանգնեցրիք՝ Կամո Արեյանը պատասխանեց՝ ոչ. «Հունգարներին նորից կնվիրեմ Ռամիլ Սաֆարով, չխառնենք էդ սուրբ անունը՝ Բաբաջանյանի»:

Լրագրողներն ասացին, որ Բաբաջանյանի արձանի նստելու ձեւը շատերը նմանեցնում են քրեական հեղինակության հետ՝ Կամո Արեյանը չհամաձայնեց. «Շատ բան են ասում, Բաբաջանյանը նորմալ դիրքով է նստած՝ մարշալին վայել: Ընդ որում, Բաբաջանյանի կենսագրությունը եթե կարդաք, շատ ազդեցիկ մարդ է եղել՝ խստաբարո, խիստ, ազդեցիկ, խելացի, եղերական իր վախճանով անգամ ինքը մնաց անկրկնելի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031