Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ալբերտ Բազեյանն ու Կիմ Բալայանը տուժել էին Սամվել Բաբայանի ֆինանսական անհաջողություններից. «Հրապարակ»

Մայիս 27,2016 11:32
samvel babayan

Ալբերտ Բազեյանն ընդհանրապես խուսափում է լրագրողներից եւ նրանց հարցերից։ Հավանաբար, Բաբայանի հետ միավորվելուց հետո նրա կյանքում այնպիսի իրադարձություններ են կատարվել, որ ընդմիշտ սպանել են հրապարակային հանդես գալու ցանկությունը։

Ի դեպ, հենց Բազեյանն է առավել տուժել Բաբայանի ֆինանսական անհաջողություններից։ Նրա տունը «կամանդույուշչին» գրավ էր դրել եւ չէր կարողացել մարել պարտքը։

2010 թվականից սկսեցին խոսել նաեւ ՍԴ անդամ Կիմ Բալայանի, Սամվել Բաբայանի զոքանչի տների, Բաբայանին պատկանող անշարժ գույքի, սրճարանների եւ նույնիսկ լողավազանի գրավադրման մասին։ Բաբայանի բիզնեսով զբաղվող «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ի գործերը հայտնվեցին դատարանում։

Գործն ավարտվեց նրանով, որ Բաբայանը հեռացավ Հայաստանից՝ թողնելով միլիոնների պարտքեր «Արդշինինվեստ» բանկին, հարկայինին, բիզնես գործընկերներին։

Այն ժամանակ Բաբայանի մտերիմները խոսում էին նրա նկատմամբ պետականորեն կազմակերպված հաշվեհարդարի մասին։ Որպես գլխավոր դերակատար՝ նշվում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը

Բազեյանը եւս երանելի վիճակում չէր.։ Նրա որդին հայտնվեց իրավապահների ուշադրության ներքո։ 2011 թվականին ՊՆ քննչական վարչությունը զբաղվեց ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի որդու գործով, որն այդ ժամանակ ժամկետային զինծառայող էր եւ զորամասում մասնակցել էր ծեծկռտուքի ու ձերբակալվել։ Այդ ժամանակ խոսվեց նաեւ ինչ-որ շինարարական խախտումների մասին, որոնք թույլ էին տրվել Բազեյանի քաղաքապետության օրոք, այնուհետեւ նա անցավ ընդհատակ եւ գրեթե կորավ մամուլի հերոսների շարքից։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031