Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Մայիս 27,2016 11:23

Սիրելի՛ շրջանավարտներ,

ի սրտե շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի առիթով:
Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարոտով ու ջերմությամբ է հիշելու դպրոցական տարիներն ու տոնական այս օրը: Տարիներ, որոնց ընթացքում ձեռք եք բերել գիտելիք ու ազատ մտածելու ձիրք, ազնվության, վեհության ձգտում ու հայրենասիրության ոգի, ընկերներ, ովքեր ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում: Այս տարիների ձեր բոլոր հաջողություններն ու փորձությունները կոփել են ձեր ոգին, կերտել անհատականությունը:
Դպրոցական տարիներին ստացած համարձակությունն ու լավատեսությունն է նաև ձեզ առաջ մղելու դեպի ձեր երազանքների բարձունքները, կերտելու այն լուսավոր ապագան, որին արժանի է ձեզանից յուրաքանչյուրը:

Մաղթում եմ ձեզ լինել մեր հայրենիքի և ձեր ծնողների արժանի ու հպարտ զավակներ. շարունակեք սովորել և կյանքում մասնագիտական նորանոր ձեռքբերումներով նպաստել մեր հայրենի երկրի ու համայն հայության մայրաքաղաք Երևանի առաջընթացին:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031