Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի թուրքերը բողոքի մեծամասշտաբ գործողություններ են նախաձեռնել. «Հաբերլեր»

Մայիս 27,2016 11:18

2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը։ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունումը կանխելու համար 2016թ. մայիսի 28-ին Գերմանիայի թուրքական համայնքը բողոքի մեծամասշտաբ գործողություններ է իրականացնելու։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Նախատեսված բողոքի ակցիաների մասին խոսել է «Գերմանիայի թուրք-ադրբեջանական ընկերության» նախագահ Հաքքը Քեսքինը, նշելով, որ իրենք երբեք չեն ընդունի 1915թ. տեղի ունեցած դեպքերը, որպես ցեղասպանություն և պայքարելու են, որպեսզի Գերմանիայում կանխվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Քեսքինի խոսքերով՝ Գերմանիայի թուրքական համայնքի բողոքի երթը կսկսվի Բեռլինի «Պոտսդամեր» հրապարակից, և բողոքի այդ ակցիային կմասնակցեն Գերմանիայում գործունեություն ծավալող թուրքական բոլոր կազմակերպությունները։ Քեսքինը նշել է նաև, որ արդեն բողոքի նամակներ են ուղարկվել Գերմանիայի նախագահին, կառավարության ղեկավարին և խորհրդարանի պատգամավորներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031