Լրահոս
Օրվա լրահոսը

2017թ. Ղազախստանը կհյուրընկալի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը. kazinfo.kz

Մայիս 27,2016 10:50

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Եռլան Իդրիսովը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հաջորդ տարվա գագաթնաժողովը տեղի կունենա 2017թ. հունիսին՝ Ղազախստանում։ Այս մասին տեղեկացնում է kazinfo.kz կայքը։

Արտահայտվելով այս թեմայի վերաբերյալ՝ Իդրիսովը մասնավորապես ասել է. «Մենք շատ լուրջ ենք պատրաստելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը Ղազախստանում, որը տեղի կունենա 2017թ. հունիսին»։

Ղազախստանի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև այդ կազմակերպության հետագա նպատակների մասին. «Մենք արդեն սկսել ենք խոսել Շանհայի համագործակցության կազմակերպության տարածքում ազատ առևտրային գոտու սահմանման նախադրյալներ ստեղծելու մասին»։

Տեղեկացնենք, որ վերը նշված կազմակերպության նախագահությունը Ղազախստանը կստանձնի այս տարվա հունիսին՝ Ուզբեկստանից՝ Տաշքենդում տեղի ունենալիք գագաթնաժողովից հետո։ Սպասվում է, որ 2017թ. Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնական քաղաքականությունն է լինելու բազմակողմանի զարգացումն ու դինամիզմի ավելացումը։

Հիշեցնենք նաև, որ 2016թ. ապրիլի 16-ին Պեկինում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը հուշագիր ստորագրեցին, որով Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացավ Շանհայի համագործակցության կազմակերպությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031