Հայաստանը ներկայացնող, «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամ ատլետ Մանվել Մամոյանի ռեկորդի տեսանյութը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջում:
2015 թ.-ի հոկտեմբերի 23-ին Մամոյանը սահմանել է ձեռքերի վրա կանգնած հրում (отжимание) անելու համաշխարհային ռեկորդ: 48,3 վայրկյանում նա 27 անգամ հրում է կատարել։ Այդ նվաճումը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Եզդի մարզիկը խոստացել է տարվա ընթացքում թարմացնել ռեկորդը:
«Շնորհավորում ենք Հայաստանի մարզիկ Մանվել Մամոյանին, որը մեկ րոպեի ընթացքում կարողացել է 27 անհավանական կրկնություն անել», – ասվում է տեսանյութի մեկնաբանության մեջ:
«Սինջար» եզդիների ազգային միավորում