Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ 2017թ. Հարավային Օսեթիայում տեղի կունենա հանրաքվե, որի արդյունքներով պարզ կդառնա՝ ցանկանո՞ւմ է արդյոք Օսեթիան միանալ Ռուսաստանի Դաշնությանը։ Այս հանրաքվեին է անդրադարձել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
2017թ. Հարավային Օսեթիայում տեղի ունենալիք հանրաքվեի և այդ գործընթացների վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին Պուշկովն արտահայտվել է «Թվիթեր» սոցիալական կայքում գրառում կատարելու միջոցով. «ԱՄՆ-ն չի աջակցում Ռուսաստանին միանալու համար Հարավային Օսեթիայում հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը։ Այն դեպքը, երբ ԱՄՆ-ի դիրքորոշումը չունի որևէ նշանակություն»։
Տեղեկացնենք նաև, որ այն բանից հետո, երբ պարզ էր դարձել Հարավային Օսեթիայում հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, ԱՄՆ անմիջապես արձագանքել էր և նշել, որ իրենք չեն աջակցում այդ հանրաքվեի նախաձեռնությանը և կողմ են Վրաստանի տարածքային ամբողջականությանը։