Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը արագ քայլերով մոտենում է պարտքի ավելի վտանգավոր գոտուն. «Հայոց աշխարհ»

Մայիս 27,2016 10:03

Արտաքին աղբյուրներից ներգրավվող ֆինանսական միջոցները չնայած վերջին տարիներին ինտենսիվորեն ավելանում են, այնուհանդերձ Հայաստանի պարտքի բնութագրիչները որեւէ կերպ չեն փոխվում։ Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այժմ Հայաստանը համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։

Թվում է, թե ամեն ինչ լավ է, պարտքի ավելացումը որեւէ ազդեցություն չի ունենում դրա ծանրաբեռնվածության գնահատման ցուցանիշների վրա։ Իրականում, սակայն, այդպես չէ։ Հայաստանը արագ քայլերով մոտենում է պարտքի ավելի վտանգավոր գոտուն։

Համախառն ներքին արդյունքի նկատմամբ արտաքին պարտքի մինչեւ 48 տոկոս մակարդակը համարվում է նվազ ծանրության բեռ։ Այդ ցուցանիշով առաջնորդվելու դեպքում Հայաստանը դասվում է նման երկրների շարքում։

Սակայն ակնհայտ է, որ պարտքը գնահատող ցուցանիշները վերջին տարիներին արմատապես փոխվել են։ Պարտքի բնութագրիչները գնալով վատանում են։

Այս տեմպով շարժվելու դեպքում կարճ ժամանակ անց Հայաստանը կդադարի դասվել նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքին։ Սա խնդիր է, որին հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել։

Անցած տարվա վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը, խոսքը կառավարության եւ Կենտրոնական բանկի պարտավորությունների մասին է, հասել է համախառն ներքին արդյունքի 41,4 տոկոսին։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում պարտքի ծանրաբեռնվածությունը բնութագրող հիմնական ցուցանիշը վատացել է 4,3 տոկոսով։ Մինչ այդ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 37,1 տոկոսի սահմաններում էր։

Վերջին 7-8 տարիներին Հայաստանի արտաքին պարտքը բնութագրող ցուցանիշները շոշափելիորեն փոխվել են։ 2008թ. այն կազմում էր ՀՆԱ ընդամենը 13 տոկոսը։ Մինչդեռ անցած տարվա տվյալներով հասել է 41,4 տոկոսի։

Հայաստանը դեռեւս որոշակի տեղ ունի արտաքին պարտքը ավելացնելու համար։ Ինչպես հայտնի է, անցած տարի կատարված փոփոխություններից հետո կառավարությունը ստացավ մինչեւ ՀՆԱ 50 տոկոսի չափով արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորություն։

Պետական ներքին եւ արտաքին պարտքի մակարդակով Հայաստանը ընդհուպ մոտեցել է համախառն ներքին արդյունքի կեսին։ Անցած տարվա տվյալներով, այն կազմում է 48,7 տոկոս։ Նշենք, որ ի տարբերություն արտաքինի, պետական պարտքի թույլատրելի սահմանագիծը ՀՆԱ 60 տոկոսն է։

Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031