Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի պատգամավորներ պատրաստակամություն են հայտնել հանգստանալու Արցախում. «Հայոց աշխարհ»

Մայիս 27,2016 09:06

Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել մեկնելու Արցախ: Նախաձեռնությանը միացած ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ միանշանակ դրական է գնահատում այս քայլը. «Սա եւս մեկ պատեհ առիթ է ցույց տալու աշխարհին Արցախը՝ իր հրաշալիքներով ու իր աննկարագրելի բնությամբ: Թող մարդիկ գան ու տեսնեն մեր հրաշք Արցախի պատմական ժառանգությունը, ինչն ապացույց է, որ քրիստոնեական երկիր է սա, հայկական հող: Եվ մեր հարեւան պետության անմիտ եւ անիմաստ պնդումները, որ պատմական ադրբեջանական հուշարձաններ կան այստեղ, կհերքվեն եւս մեկ անգամ: Թող ինչ-որ մեկը գա եւ ինձ ապացուցի, որ, օրինակ, Դադիվանքը կերտել են ընդամենը 100 տարվա պատմություն ունեցող ադրբեջանցիները»:

Պատգամավորը նկատում է նաեւ, որ այս նախաձեռնությունը կնպաստի Արցախի տնտեսական զարգացմանը. «Մենք բոլորս արձակուրդների վրա ծախսում ենք որոշակի գումար: Եթե այդ գումարը կամ այդ գումարի մի մասը ծախսենք Արցախում, ապա մեծ օգուտ կլինի մեր ժողովրդին:

Ինչ վերաբերում է իմ՝ Արցախ գնալուն, ապա անկախ նախաձեռնությունից՝ մենք փորձում ենք ամեն հարմար առիթ օգտագործել եւ պարտադիր այցելել Արցախ: Իսկ ամռանն այնտեղ գնալը պարտականություն է, քանի որ երազանք ունենք: Ուզում ենք տեսնել, թե ինչպես է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մկրտված մեր փոքրիկ աղջիկն առաջին քայլերն անում ու սուրբ տաճար մտնում»:

Ն. Կարապետյանը հույս հայտնեց, որ այս տարի առավել մեծաթիվ զբոսաշրջիկների Արցախում կտեսնի, անգամ՝ արտասահմանցիների. «Օտարերկրյա մեր գործընկերներին միշտ ենք խորհուրդ տալիս մեկնել Արցախ:

Երեկ-չորս արտասահմանցիներ ինձ արդեն հարց են ուղղել, թե ինչ նախաձեռնություն է սա: Այսինքն՝ հետաքրքրվում են: Այս առումով ծրագրի կազմակերպիչներին ուզում եմ խնդրել, որ հիմնական կոչերն ու գրությունները թարգմանեն անգլերեն եւ այդպես տարածեն»:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ, ամեն հարմար առիթի դեպքում Արցախ է մեկնում. «Իհարկե սա դրական նախաձեռնություն է: Սակայն ես միշտ եմ Արցախում՝ թե՛ աշխատանքային այցերով, թե՛ ընտանիքիս հետ: Այս ամառային արձակուրդներն էլ բացառություն չեն լինի, ու նորից Արցախ կգնանք»:

Պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆՆ ուրախ է, որ վարակիչ նման կոչերով ու հորդորներով մեր հայրենակիցներին ուղղորդում են դեպի հայկական երկրորդ պետություն: Նա եւս կմիանա այս նախագծին. «Եթե անգամ մեկշաբաթյա արձակուրդ ենք ունենում, ապա դրա 3 օրը պարտադիր այնտեղ ենք անցկացնում: Սիրում ենք Արցախը, Արցախի հրաշք բնությունը, բարեհամբույր ու հյուրընկալ մարդկանց, համեղ ուտեստներն ու այնտեղի հետ կապված ամեն ինչ:

Այս ամառային արձակուրդները բացառություն չեն լինի, առիթ կունենանք եւս մեկ անգամ վայելելու Արցախը: Ես իմ արձակուրդն առանց Արցախի չեմ պատկերացնում: Երբ անգամ հանդիպում եմ արտասահմանցի իմ գործընկերներին, անպայման խոսք եմ բացում Արցախի մասին: Արտասահմանցի իմ գործընկերներից մեկն այս տարի խոսք է տվել գալ Արցախ»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031