Այսօր Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Արդեն կայացած վիճակահանության արդյունքով մեկնարկային տուրում Լիլիթ Մկրտչյանը (նկարում) սեւերով խաղում է ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովի հետ:
Մեր մյուս աղջիկների մրցակիցներն են. Լիլիթ Գալոյան-Էլիզաբեթ Պետց, Մարինա Նեչաեւա-Մարիա Գեւորգյան, Անաստասիա Սազոնովա-Մարիա Կուրսովա:
Առաջնության գլխավոր մրցավարն է հայաստանցի Աշոտ Վարդապետյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի ՖԲ էջից